Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ովքեր են գոհ և ովքեր են դժգոհ Նիկոլ Փաշինյանից․ Անդրանիկ Թևանյան

Ովքեր են գոհ և ովքեր են դժգոհ Նիկոլ Փաշինյանից․ Անդրանիկ Թևանյան
22.10.2022 | 10:41

1. Արևմուտքը հայերի դեմ բան չունի, բայց, հանուն Ռուսաստանին ու Իրանին վնասելու, ծանր չի տանի Հայաստանի և Արցախի վերացումը։ Այդպիսի սցենարի դեպքում ամերիկացիները բացասական կգնահատեն թուրք–ադրբեջանական վայրագությունները հայերի դեմ, ծաղիկներ կդնեն Հայաստանի գերեզմանին, Շարլ Միշելն իր միկրոբլոգում կարող է գրել «R.I.P. Armenia»՝ կից տխուր սմայլիկով, Էմանուել Մակրոնը նույնիսկ կարող է ուղիղ եթերում Փելոսիի պես արտասվել (ֆրանսիական կինոինդուստրիան հոլիվուդյանին չի զիջում, իսկ տասնամյակներ առաջ ավելի լավն էր), բայց դրանից ավելի նրանք ոչինչ չեն անի, քանզի իրենք իրենց շահերի դեմ երբեք քայլ չեն անում։


2. Թուրքիան ու Ադրբեջանը հայերի դեմ բան ունեն։ Նրանք ցանկանում են ոչնչացնել մեզ։


3. Ի հակառակ արևմտաթուրքական ուժերի, Ռուսաստանը և Իրանը դեմ են, որպեսզի թուրքական աշխարհը կլանի Հարավային Կովկասը և կյանքի կոչի պանթուրանիզմը։ Իրենց շահերին դա կտրուկ հակասում է։ Իրենց շահերը շատ դեպքերում ներդաշնակ են հայկականի հետ։ Այլ հարց է, որ եթե դու քո շահերը ստորադասում ես թշնամու ծրագրերին, ապա ոչ մի դաշնակից ու բարեկամ քեզ չի օգնի։


4. Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանից գոհ են Արևմուտքում և հատկապես Թուրքիայում։
ԱՄՆ-ում նրան համարում են «դեմոքրըսիի» ջատագով։ «Դեմոքրըսի» ասելով՝ ամերիկացիները նկատի ունեն Նիկոլի հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին համարում է խիզախ գործիչ, քանզի վերջինս նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Տեսնես՝ այդ ի՞նչ նոր մոտեցում է առաջարկել Նիկոլը, որ Մակրոնը նման գովեստի խոսքեր է շռայլել։
Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շատ գոհ է Նիկոլ Փաշինյանից (հաստատ նա ևս տեղյակ է տարածաշրջանի ապագայի վերաբերյալ Նիկոլի առաջարկած նոր մոտեցումից)։ Քալընը ասում է, որ Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը։ Նա հիացած է Նիկոլով՝ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում որդեգրած դիրքորոշման համար։


5. Ի հակառակ արևմտաթուրքական ուժերի, Նիկոլ Փաշինյանից դժգոհ են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում և Սյունիքի հայկական մնալու ներկայիս երաշխավոր Իրանում։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախը պահում են ռուսական զորքերը, և հայ-թուրքական սահմանի վրա ռուսական ռազմաբազա է։
Ռուսաստանն ու Իրանը դժգոհ են ԵՄ դիտորդական առաքելությունից, քանզի նրանց դիտարկում են որպես հակառուսական ու հակաիրնական շպիոններ։


6. Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի գոյության երաշխավորները դժգոհ են ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, իսկ Թուրքիան (Ադրբեջանն էլ հետը) ու Արևմուտքը՝ գոհ։


Ժողովրդական խոսք կա․ գողը որ տնից չլինի, եզը երդիկից չեն հանի։

Դիտվել է՝ 16790

Մեկնաբանություններ