Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Հռիփսիմե Հովհաննիսյան. Եթե ունեինք ազգանվեր ընդդիմություն, ինչու՞ ցած չդրեցին մանդատները

Հռիփսիմե Հովհաննիսյան. Եթե ունեինք ազգանվեր ընդդիմություն, ինչու՞ ցած չդրեցին մանդատները
21.04.2022 | 07:28

Ես հիմա ինքս ինձ էլ չեմ հավատում, ուր մնաց՝ հերթական ճառասացներին:
Եթե ունեինք ազգանվեր ընդդիմություն, ինչու՞ նստեցին իրենց հարմարավետ աթոռներին, ցած չդրեցին վստահված մանդատները, երբ առիթները շատ էին։


Իրենց խոհեմ այդ վարքով չփոխեցին խորհրդարանի օդը և չմնացին երկիրի պաշտպաններ։
Որքա՞ն պիտի նիկոլը «դավաճան» խարանը ճակատին գաղտնագրեր ստորագրեր, միանձնյա ղեկավարեր երկիրը։ Մի՞թե արհեստական ատամներն այդքան հեշտորեն կարող էին փոխարինել բնականին։


Ոչ մեկն ինձ հավատ, հույս չի ներշնչում արդեն։
Ողբերգությունը հենց սա է։

Դիտվել է՝ 8930

Մեկնաբանություններ