ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Կառավարությունը գործարկում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը

Կառավարությունը գործարկում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը
27.01.2021 | 13:19

Կառավարությունը գործարկում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը։
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները կարող են ճամփորդել օդային ճանապարհով դեպի Ռուսաստան՝ կոնկրետ օդանավակայաններ։ Այսօր կառավարության նիստում վարչապետն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համապատասխան որոշումն արդեն կայացրել են։

«Ծրագիրը մեկնարկում է փորձնական կարգով մինչև մարտի 1-ը, բայց կարծում ենք, որ գործնականում կաշխատի, քանի որ նախափորձարկումն արդեն անցել է և հաջող է անցել», - ասաց Փաշինյանը։ Վարչապետը մանրամասնեց․«Քաղաքացին ներբեռնում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, որից հետո նշված լաբորատորիաներից մեկում թեստավորվում է թռիչքից 72 ժամ առաջ, եթե թեստի պատասխանը բացասական է, պատասխանն արտահայտվում է բջջային հավելվածում, և մեկնելիս մեր օդանավակայանում QR կոդով հաստատվում է, ինչպես նաև Ռուսաստանի օդանավակայանում է հաստատվում և նա ազատ ճամփորդում է»։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ նախափորձարկման արդյունքով այն արդեն գործարկվել է, իսկ փետրվարի 1-ից կմտնի ուժի մեջ։

Դիտվել է՝ 4650

Մեկնաբանություններ