ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ձա­խող­ված պե­տու­թ­յուն ենք կա­ռու­ցել, այ­սինքն՝ չենք էլ կա­ռու­ցել, մտա­ծել ենք, թե ինքն ի­րե­նով կկա­ռուց­վի»

«Ձա­խող­ված պե­տու­թ­յուն ենք կա­ռու­ցել, այ­սինքն՝ չենք էլ  կա­ռու­ցել, մտա­ծել ենք, թե ինքն ի­րե­նով կկա­ռուց­վի»
17.12.2020 | 23:37

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, ԵՊՀ կի­րա­ռա­կան սո­ցիո­լո­գիա­յի ամ­բիո­նի վա­րիչ ԱՐ­ԹՈՒՐ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ:

-Նո­յեմ­բե­րի 9-ի տխ­րահռ­չակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո բո­լորս նույն ան­հաս­կա­նա­լի վի­ճա­կում ենք: Ժա­մա­նակն ա­սես կանգ է ա­ռել, կյանքն ա­ռաջ չի գնում: Սա գու­ցե պար­տու­թյա­նը հա­ջոր­դող ընկ­ճախտ է, գու­ցե՝ ա­նե­լա­նե­լիու­թյան զգա­ցում: Ի՞նչ է սա:
-Օ­րերս «Ե­ռաբ­լուր» զին­վո­րա­կան պան­թեո­նում էի. այն­տեղ յու­րա­քան­չյուրս պետք է գնա՝ ան­կախ նրա­նից, որ­քան մեծ են մեր անձ­նա­կան կո­րուստն ու վիշ­տը։ Անձրևա­յին ե­ղա­նակ էր, ցե­խա­ջուր, հին և նոր գե­րեզ­ման­ներ, ծա­ղիկ­ներ, մար­դիկ: Ո­մանք բարձ­րա­ձայն, ո­մանք՝ լուռ խո­սում, մտո­րում էին նա­հա­տակ­ված որ­դի­նե­րի հետ։ Շիր­մա­քա­րե­րին ե­րի­տա­սարդ­նե­րի մե­ծա­դիր լու­սան­կար­նե­րին նա­յե­լով՝ բո­լո­րի դի­մագ­ծե­րը ծա­նոթ ու հա­րա­զատ էին թվում: Մտա­ծե­ցի՝ ցան­կա­ցած ժո­ղո­վուրդ չէ, որ ու­նի այդ­քան հե­րոս­ներ, ուս­տի հպար­տա­նալ է պետք։ Ա­ռանց պա­թո­սի, ա­վե­լորդ խոս­քե­րի. մտեր­միկ ձևով։ Մտա­ծե­լու և փո­խե­լու շատ բան ու­նենք։ Զբաղ­վել և շա­րու­նա­կում ենք զբաղ­վել ինք­նա­խա­բեու­թյամբ, ան­հա­տա­պաշ­տու­թյամբ, ա­պա՝ նույն ան­ձի հան­դեպ ա­տե­լու­թյամբ, չենք փոր­ձում ան­ձից իշ­խա­նու­թյունն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը փո­խան­ցել հա­մա­կար­գին՝ պե­տու­թյա­նը։ Ձա­խող­ված պե­տու­թյուն ենք կա­ռու­ցել, այ­սինքն՝ չենք էլ կա­ռու­ցել, մտա­ծել ենք, թե ինքն ի­րե­նով կկա­ռուց­վի: Չգի­տես ին­չու՝ մտա­ծել ենք, թե ա­ռանց ար­դյու­նա­բե­րու­թյան, զար­գա­ցող գյու­ղատն­տե­սու­թյան, մշ­տա­պես փոք­րա­ցող բնակ­չու­թյամբ, զուտ հայ­տա­րար­ված և ո­չինչ չար­տադ­րած «ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյամբ» կա­րե­լի է պե­տու­թյուն կա­ռու­ցել և տա­րածք­ներ պաշտ­պա­նել։ Հո­րի­նել ենք «բա­րո­յա­կան հաղ­թա­նակ» բա­ռա­կա­պակ­ցու­թյունն ու Մա­մի­կո­նյա­նի պար­տու­թյու­նից ի վեր դրա­նով ենք ծած­կել մեր սե­փա­կան սխալ­ներն ու մեղ­քե­րը։ Այժմ այս ա­մե­նը ջրի ե­րես բարձ­րա­ցավ։ Ի դեպ, փաս­տո­րեն, Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից ի վեր, բա­զում քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ղե­կա­վար­ներ են բարձ­րա­ցել Ե­ռաբ­լուր, սա­կայն մինչ այժմ էլ մեր հին և նոր հե­րոս­նե­րին նվիր­ված պատ­մու­թյան թան­գա­րանն ա­վար­տին հասց­ված չէ։ Դա­տարկ բե­տո­նե շի­նու­թյուն է՝ սա­ռը պա­տե­րով, մեր ազ­գա­յին մե­ծամ­տու­թյան պես։
-Հա­սա­րա­կու­թյու­նը ներ­սից կր­ծում է ինքն ի­րեն: Մար­դիկ ա­մե­նուր թշ­նա­մի­ներ են փնտ­րում, ա­տե­լու­թյան սահ­մա­նը հա­տել է հնա­րա­վոր բո­լոր կար­միր գծե­րը: Նախ՝ ին­չու՞ այս­պես ե­ղավ, ին­չի՞ց սկս­վեց, և հե­տո՝ ին­չի՞ է հան­գեց­նե­լու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան այս մթ­նո­լոր­տը:
-Նո­րից՝ խո­նարհ­վենք մեր ողջ և նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րի առջև, սա­կայն խոս­տո­վա­նենք՝ բո­լոր հա­յե­րը չէ, որ հե­րոս են և ան­գամ՝ մարդ։ Նոր­մալ մարդ­կա­յին ո­րակ­նե­րի պա­կա­սու­թյունն ու խե­ղա­թյուր­վա­ծու­թյունն է, որ ե­ղել է ու ակն­հայ­տո­րեն մնում է մեր հա­սա­րա­կու­թյան դե­ֆի­ցի­տը՝ բա­րու­թյան, կեն­ցա­ղա­յին զի­ջո­ղա­կա­նու­թյան, պար­կեշ­տու­թյան և փո­խա­դարձ հար­գան­քի, ա­մե­նա­կարևո­րը՝ վս­տա­հու­թյան։ Ա­ռանց այս ո­րակ­նե­րի պե­տու­թյուն չի կա­ռուց­վում։ Այն, ինչ ե­ղավ, հի­մա չէ, որ ե­ղավ կամ պարզ դար­ձավ։ Զգու­շաց­նում էինք՝ պե­տու­թյան հե­նա­սյու­նը ոչ թե նա­խա­գահն է կամ վար­չա­պե­տը, այլ քա­ղա­քա­ցին՝ աշ­խա­տող ու ծա­ռա­յող մեր հայ­րե­նա­կից­նե­րը, հար­կա­տու­նե­րը, գյու­ղա­ցի­նե­րը, զին­վոր­ներն ու սպա­նե­րը, բժիշկ­նե­րը, քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յող­նե­րը, ման­կա­վարժ­նե­րը, բան­վոր­նե­րը։ Ինչ­պես ցան­կա­ցած երկ­րում, այն­պես էլ Հա­յաս­տա­նում ի­րենք են, որ ա­պա­հո­վում են պե­տա­կան հա­մա­կար­գի գո­յու­թյունն ու կա­յու­նու­թյու­նը, ի­րենք են, որ հար­կա­տու են։ Ի­րենք են, որ ան­կա­խու­թյան ե­րե­սուն տա­րի­նե­րին ա­ռա­վո­տյան մեծ դժ­վա­րու­թյամբ աշ­խա­տան­քի են հա­սել, իսկ ե­րե­կո­յան, ինչ­պես ցուրտ ու մութ ինն­սու­նա­կան­նե­րին, ստիպ­ված են ե­ղել եր­կար սպա­սել կան­գառ­նե­րում ու զո­ռով խցկ­վել գեր­ծան­րա­բեռն­ված ու ժամ­կետն ան­ցած եր­թու­ղա­յին­նե­րի մեջ: Սրա­նից հե­տո, բնա­կան է, որ մարդն իր նմա­նին կա­տի, իր նմա­նից կզզ­վի։ Մեր հար­կե­րով մեզ հա­մար ար­ժա­նա­պա­տիվ կեն­սա­պայ­ման­ներ այդ­պես էլ չս­տեղծ­վե­ցին. ինք­ներս ենք մե­ղա­վոր, չենք ա­ջակ­ցել կրթ­ված և կիրթ, խե­լա­ցի, աշ­խա­տա­սեր ու հա­մեստ մեր քա­ղա­քա­ցի­նե­րին։ Ան­գամ չենք էլ նկա­տել։ Բազ­միցս զգու­շաց­րել ենք՝ տա­լուց ա­ռաջ ձե՛զ նա­յեք, դու՛րս ե­կեք ֆեյս­բուք­նե­րից, ձեզ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ կամ մեծն ի­մաս­տուն­ներ մի՛ հա­մա­րեք, յու­րա­քան­չյուրդ զբաղ­վեք ձեր գոր­ծով, իսկ ե­թե գործ ու զբաղ­մունք չու­նեք, ա­պա, ա­ռա­վել ևս, պետք է կար­ծիք չհայտ­նեք։ Ան­գամ հա­մազ­գա­յին վիշ­տը չփա­կեց այն ա­պուշ­նե­րի բե­րա­նը, ով­քեր մինչև հի­մա մի­մյանց մեջ «ղա­րա­բաղ­ցի», «երևան­ցի», «լեն­նա­կան­ցի» են փնտ­րում։ Մո­տե­նում ենք մեր պե­տա­կա­նու­թյան հեր­թա­կան պատ­մա­կան զրո­յաց­մա­նը, այն էլ՝ սե­փա­կան ջան­քե­րով։ Իշ­խա­նու­թյու­նը, ընդ­դի­մու­թյու­նը կամ ընդ­հա­նուր թշ­նա­մին չէ, որ մեզ պի­տի միա­վո­րի. մենք մեկ ազգ ենք, դեռ ու­նենք պե­տու­թյուն։ Սկ­սենք մի­մյանց հար­գել, միա­սին աշ­խա­տել ու մի­մյանց պաշտ­պա­նել։
-Պա­տե­րազ­մից հե­տո, պարզ է, թե՛ վի­րա­վոր­նե­րի, թե՛ պա­տե­րազ­մը տե­սած­նե­րի, թե՛, ա­ռա­վել ևս, գե­րի­նե­րի հետ հո­գե­բա­նա­կան աշ­խա­տանք է պետք է տա­նել: Ի՞նչ է փոխ­վել կամ փոխ­վե­լու մեր կյան­քում, պա­տե­րազ­մի դրոշմն ի՞նչ հետևանք է թող­նե­լու:
-Յու­րա­քան­չյուր պա­տե­րազ­մի հետևանք­նե­րը ծանր են, ան­գամ հաղ­թող­նե­րի հա­մար։ Հի­շենք. ա­ռա­ջին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում հաղ­թե­լով՝ եր­կար ժա­մա­նակ էինք վե­րա­կան­գն­վում։ Ադր­բե­ջանն էլ ու­նի սպան­ված­ներ, հաշ­ման­դամ դար­ձած­ներ։ Ի­րենց հա­մար մեզ հաղ­թե­լը հեշտ չե­ղավ, ու­ժեղ հա­կա­ռա­կորդ ենք։ Փաստն այն է, որ հայ­կա­կան զին­ված ու­ժերն Ար­ցա­խում դի­մա­կա­յել են մե­ծա­քա­նակ և ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­տեխ­նի­կա­կան բո­լոր մի­ջոց­նե­րով հա­մալր­ված ե­րեք հա­կա­ռա­կոր­դի՝ Ադր­բե­ջա­նին, Թուր­քիա­յին և մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի միաս­նա­կան ու­ժե­րին։ Մեր լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ար­տերկ­րի գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցող մեր մաս­նա­գետ­նե­րը պետք է այդ փաս­տի շուրջ կա­ռու­ցեն ազ­գա­յին կեր­պարն այս պա­տե­րազ­մից հե­տո։ Իսկ այն, որ պա­տե­րազ­մի նա­խա­շե­մին դար­ձյալ «թղ­թե շե­րե­փով էինք», միայն ու միայն մեր մեղքն է։
-Որ­պես սո­ցիո­լոգ ի՞նչ եք տես­նում, հա­սա­րա­կու­թյունն ինչ-որ մե­կին, կամ ինչ-որ աղ­բյու­րի վս­տա­հու՞մ է: Իմ մեջ այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ մար­դիկ ո՛չ իշ­խա­նու­թյան, ո՛չ ընդ­դի­մու­թյան, ո՛չ մեր՝ լրագ­րող­նե­րիս ա­սած­նե­րին չեն հա­վա­տում: Տո­տալ ան­վս­տա­հու­թյուն է, ու ե­թե այդ­պես է, դա ին­չո՞վ է վտան­գա­վոր:
-Ա­ռա­ջար­կում եմ հա­սա­րա­կու­թյա­նը հան­գիստ թող­նել իր վշ­տի, իր մտ­քե­րի, իր եզ­րա­հան­գում­նե­րի հետ. տե­ղե­կատ­վա­կան աղ­մուկն ու հա­կա­սա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը, ադր­բե­ջա­նա­խառն տե­ղե­կատ­վու­թյու­նը, ա­մեն օր ա­ռա­վո­տյան «Ադր­բե­ջան», «Թուր­քիա», «կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ», «ավ­տով­թար­ներ», «հի­վանդ­ներ», «Նի­կոլ» և այլն վերջ­նա­կա­նա­պես թու­նա­վո­րե­ցին հա­սա­րա­կու­թյան միտքն ու ո­գին։ Ոչ մի­մյանց մե­ղադ­րելն է օգ­նում, ոչ էլ ինք­նա­գո­վա­սան­քը։ Մար­դիկ զանգ­վա­ծա­բար դուրս են գա­լիս Ֆեյս­բու­քից, չեն դի­տում հե­ռուս­տա­ցույց, չեն լսում ռա­դիո, հոգ­նել են։ Հան­գիստ թող­նենք ի­րենց։ Յու­րա­քան­չյուրս իր գործն ու­նի ա­նե­լու։ Կու­զեի, որ հո­գե­բան­նե­րի և սո­ցիա­լա­կան աշ­խա­տող­նե­րի հետ նաև մեր հոգևո­րա­կան­նե­րը մշ­տա­պես դաշ­տում լի­նեն. պարզ և հա­մեստ հայ հոգևո­րա­կան­նե­րի խիստ կա­րիք կա, լրագ­րող­նե­րիդ ա­մե­նօ­րյա գործն է անհ­րա­ժեշտ։ Ան­գամ Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յով կես ժամ զբոս­նե­լով՝ կտես­նեք մի քա­նի մու­րաց­կան ան­չա­փա­հաս­նե­րի։ Այդ ե­րե­խա­նե­րը նախ­կի­նում ծա­ղիկ են վա­ճա­ռել, իսկ այժմ ո­մանց վե­րահս­կո­ղու­թյամբ, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դրոշ­ներ են վա­ճա­ռում և բո­լո­րին ա­սում, թե դա իբր «հայ զին­վոր­նե­րի հա­մար է»։ Ոս­տի­կան­ներ, հոգևո­րա­կան­ներ, այլ մաս­նա­գետ­ներ. խնդ­րում եմ, աշ­խա­տե՛ք, դրա հա­մար եք։


Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 17974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ