Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 148682

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 148682
14.12.2020 | 13:02

Երեկ Հայաստանում կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: 797 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 18 դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ը` առողջացած, 3122-ը` մահվան ելքով: Բուժվում է 19595 քաղաքացի, կատարվել է 549732 թեստավորում:

Դիտվել է՝ 3466

Մեկնաբանություններ