ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մեր ավ­տո­բու­սը գնում է, և այդ ավ­տո­բու­սի ղե­կին որևէ մե­կը չկա»

«Մեր ավ­տո­բու­սը գնում է, և այդ ավ­տո­բու­սի ղե­կին որևէ մե­կը չկա»
04.12.2020 | 00:18

«Ո՛չ՝ վար­կա­յին թա­լա­նին» նա­խա­ձեռ­նու­թյան ղե­կա­վար ՄԱ­ՆՈՒԵԼ ՄԱՆՈՒ­ԿՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք ներ­կա ի­րա­վի­ճա­կի մա­սին։

-Դուք մի քա­նի օր ա­ռաջ հայ­տա­րա­րել էիք‚ թե Ձեր նկատ­մամբ սպառ­նա­լիք­ներ են հն­չեց­վում։ Դրանք ի՞նչ բնույ­թի էին‚ և շա­րու­նակ­վու՞մ են ար­դյոք։
-Այդ սպառ­նա­լիք­ներն ուղղ­վել են հիմ­նա­կա­նում ֆեյս­բու­քի մի­ջո­ցով‚ ֆեյք և ի­րա­կան օգ­տա­տե­րե­րի կող­մից‚ սա­կայն, քա­նի որ տե­սան‚ որ ես հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում եմ և՛ ի­րենց պա­տաս­խա­նել‚ և՛ չտր­վել սպառ­նա­լիք­նե­րին‚ և՛ դի­մել ոս­տի­կա­նու­թյուն‚ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն‚ հաս­կա­ցան‚ որ չեն կա­րող ինձ վա­խեց­նել։
-Դուք մաս­նակ­ցել եք պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Ձեր կար­ծի­քը բա­նա­կի կազ­մա­կերպ­վա­ծու­թյան‚ այն­տեղ տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին ինչ­պի­սի՞ն է։
-Կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը շատ վատ էր‚ ին­չի ար­դյունքն այ­սօր այն է‚ ինչ ու­նենք։ Եվ այդ ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյան ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գե­րա­գույն հրա­մա­նա­տար կոչ­ված ան­ձինն ու նրա նշա­նա­կած պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րինն է‚ որ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցե­լու փո­խա­րեն ա­նի­մաստ այլ գոր­ծե­րով է զբաղ­ված ե­ղել։ Ան­վերջ ստել են‚ ստել են նաև այն հար­ցում‚ որ ու­նեն կա­տա­րյալ հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյուն‚ ո­րը չի գոր­ծել պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Այդ ստե­րի հետևան­քը մենք այ­սօր կրում ենք‚ և այդ ստե­րը ոչ միայն վնաս են հասց­րել ի­րենց‚ այլև վնա­սել են նրանց‚ ով­քեր լսել ու հա­վա­տա­ցել են։ Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո հան­րու­թյան մի մա­սը‚ այդ թվում և ես‚ վս­տա­հել է նրանց։ Բայց պարզ­վում է՝ այդ ա­մե­նը խա­բեու­թյուն է ե­ղել‚ և այդ սու­տը վնա­սել է բո­լո­րիս։
-Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րե­լուց‚ տա­րածք­նե­րը հանձ­նե­լուց հե­տո դր­վել է Փա­շի­նյա­նի՝ պաշ­տո­նից հե­ռա­նա­լու հար­ցը։ Նա մտա­դիր չէ հե­ռա­նա­լու‚ նրան հե­ռաց­նե­լու ընդ­դի­մու­թյան քայ­լերն ար­դյու­նա­վետ չեն։ Ի՞նչ կա­րե­լի է ակն­կա­լել այս ի­րա­վի­ճա­կում։
-Պե­տու­թյու­նը կոր­ծան­ման եզ­րին է‚ բայց քա­նի որ շատ մար­դիկ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ փա­խան‚ չե­կան ա­ռաջ­նա­գիծ‚ նս­տե­ցին Երևա­նի սր­ճա­րան­նե­րում‚ ի­րենց տնե­րում‚ նրանք դեռևս չեն հաս­կա­նում՝ ինչ է նշա­նա­կում պա­տե­րազմ։ Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է‚ որ սպա­սում են՝ ռում­բե­րը Երևա­նի կենտ­րո­նում պայ­թեն‚ Երևա­նում զո­հեր ու­նե­նանք‚ նոր ի­րենց հա­մար հաս­կա­նա­լի լի­նի‚ թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում։ Այ­սօր լուրջ վտան­գի ա­ռաջ է կանգ­նած Սյու­նի­քը, իսկ ան­տար­բեր հա­սա­րա­կու­թյու­նը չի ու­զում զբաղ­վել երկ­րի անվ­տան­գու­թյան կամ բազ­մա­թիվ այլ խն­դիր­նե­րով։ Այլ կերպ ա­սած՝ մեր ավ­տո­բու­սը գնում է‚ և այդ ավ­տո­բու­սի ղե­կին որևէ մե­կը չկա։ Այս ի­րա­վի­ճա­կը եր­կի­րը տա­նում է կոր­ծան­ման։ Գի­տա­կից հատ­վա­ծը չպետք է տր­վի ու­ղե­ղից հի­վանդ‚ զոմ­բի զանգ­վա­ծին ու չար­տա­հայ­տի իր կար­ծի­քը‚ չպայ­քա­րի։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստեղ­ծել է ֆեյս­բու­քյան կեղծ աշ­խարհ‚ ո­րը քան­դել է մեր եր­կի­րը։ Այդ գոր­ծի­քով լռեց­վել‚ պա­խա­րակ­վել են ար­դար կար­ծիք ար­տա­հայ­տող մար­դիկ։ Փա­շի­նյա­նա­կան այս գոր­ծե­լաո­ճը բա­ցա­հայտ­վել է։ Ըստ էու­թյան բազ­մա­թիվ փաս­տեր են ներ­կա­յաց­վել‚ որ Փա­շի­նյա­նը կա­րող էր կան­խել վի­ճա­կը‚ սա­կայն չի ա­րել։ Այն տպա­վո­րու­թյունն է‚ որ մեզ դա­վա­ճա­նել են թի­կուն­քից։ Հայ զին­վո­րը 44 օր հե­րո­սա­բար կռ­վել է‚ բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ նրա կեղծ մա­մու­լի խոս­նա­կը‚ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Արծ­րուն Հով­հան­նի­սյանն այդ ըն­թաց­քում ստել են։ Ես` վի­րա­վոր պառ­կած, ա­սում էի‚ որ Շու­շին վերց­րել են‚ ա­մե­նա­վեր­ջին հայ­հո­յանք­ներն ինձ գրում էին‚ դա­վա­ճան էին կո­չում։ Նրանք ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը մինչև վերջ տա­րա­ծել են‚ որ­պես­զի ժո­ղովր­դին խա­բեն և մեկ գի­շեր­վա մեջ հո­ղե­րը հանձ­նեն։ Եվ այս ա­մե­նի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը նրանց ու­սե­րին է։ Նրանք խո­սել են զին­վո­րի հե­րո­սու­թյու­նից‚ սա­կայն դի­վա­նա­գի­տա­կան ո­լոր­տում պար­տու­թյուն ենք կրել։ Կա­ռա­վա­րու­թյու­նը‚ պատ­գա­մա­վոր­նե­րը հատ-հատ պա­տաս­խան են տա­լու սրա հա­մար։
-Նո­րան­շա­նակ արտ­գործ­նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց‚ որ դի­վա­նա­գի­տու­թյու­նը պար­տու­թյուն չի կրել‚ բա­նակն է պարտ­վել։
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը հնե­րին հա­նել է‚ չգի­տես թե ում է բե­րել աս­պա­րեզ‚ չենք էլ ճա­նա­չում։ Նման հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լիս պետք է հիմ­նա­վո­րել։ Այդ ինչ­պե՞ս ստաց­վեց‚ որ բա­նակն է պարտ­վել‚ ե­թե բա­նա­կը կռ­վել է Թուր­քիա­յի‚ Ադր­բե­ջա­նի ու վարձ­կան­նե­րի դեմ։ Ե­թե 44 օր զին­վո­րը այդ­պի­սի ու­ժե­րի դեմ պա­տե­րազ­մի մեջ է‚ և չկա դի­վա­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն‚ պարզ է‚ որ զին­վո­րը մե­ղա­վոր չէ։ Գու­ցե ա­սե՞ն‚ թե դի­վա­նա­գի­տա­կան ինչ քայ­լեր են ձեռ­նար­կել։ Հո մե­ղադ­րե­լով չէ՞։ Ամ­բողջ խն­դի­րը դի­վա­նա­գի­տա­կան ձա­խո­ղումն է ե­ղել‚ և ես կա­րող եմ ա­պա­ցու­ցել դա։
-Ի՞նչն է Նի­կոլ Փա­շի­նյա­նին այ­սօր պա­հում իշ­խա­նու­թյան ղե­կին։
-Նի­կոլ Փա­շի­նյանն այս ըն­թաց­քում զբաղ­վում է թա­լա­նով‚ երկ­րի բյու­ջեն‚ ինչ­քան հնա­րա­վոր է, պետք է մս­խի։ Զբաղ­վում է նաև իր անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մամբ‚ իր փա­խուս­տի կազ­մա­կերպ­մամբ‚ իր‚ իր կնոջ‚ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի‚ մտե­րիմ­նե­րի անվ­տան­գու­թյան հար­ցե­րով։ Ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հայ­տա­րա­րում եմ‚ որ նա իշ­խա­նու­թյու­նը պա­հում է միայն սե­փա­կան կա­շին փր­կե­լու հա­մար‚ քա­նի որ հաս­կա­նում է՝ իշ­խա­նու­թյու­նը թող­նե­լուց հե­տո դա­տա­րա­նի առջև է կանգ­նե­լու։ Սա­կայն պետք է հիաս­թա­փեց­նեմ Փա­շի­նյա­նին։ Փա­շի­նյանն իր սար­սա­փե­լի վախ­կո­տու­թյան պատ­ճա­ռով‚ իր ան­ձը վեր դա­սե­լով ազ­գա­յին‚ պե­տա­կան շա­հից‚ թո­ղել է‚ որ այս­քան զին­վոր սպան­վի‚ չի դա­դա­րեց­րել պա­տե­րազ­մը։ Ստեղ­ծել է կեղծ պա­տե­րազ­մի պատ­րանք‚ քա­նի որ ի­րա­կան պա­տե­րազ­մի դեպ­քում պետք է կի­րառ­վեին բո­լոր զի­նա­տե­սակ­նե­րը‚ սա­կայն նա թույլ չի տվել‚ ցու­ցադ­րա­կան պա­տե­րազմ է բե­մադ­րել նրա հա­մար‚ որ­պես­զի հե­տո ա­սի՝ դուք կռ­վե­ցիք ու պարտ­վե­ցիք։ Այդ միտքն էլ իր բե­րա­նով Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան ե­թե­րով ար­տա­հայ­տեց ԱԺ փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նը։ Սա­կայն մինչ օրս էլ տղա­նե­րը լա­ցե­լով պոս­տեր են թող­նում‚ տա­րածք­ներ են հանձ­նում։ Էլ ի՞նչ պա­տե­րազ­մի մա­սին է խոս­քը։ Այ­սօր ար­դեն ՀՀ տա­րածք­նե­րի հան­ձն­ման մա­սին են խո­սում։ Այ­սօր Երևա­նի սր­ճա­րան­նե­րում նս­տած­ներն ու այս ի­րա­վի­ճա­կին հան­գիստ նա­յող­նե­րը թող հաս­կա­նան‚ որ ի­րենց ե­րե­խա­նե­րը վտան­գի ա­ռաջ են‚ պե­տու­թյու­նը կոր­ծան­ման շե­մին է, սո­ցիալ-տն­տե­սա­կան և այլ ա­ղետ­նե­րի մա­սին էլ դեռ չեմ խո­սում։
-Այս ա­մե­նի լու­ծումն ինչ­պե՞ս եք տես­նում։
-Նախ՝ պետք է մի խե­լա­ցի մարդ ստանձ­նի երկ­րի կա­ռա­վա­րու­մը։ Այդ մար­դը չի կա­րող լի­նել հող հանձ­նած մե­կը‚ մարդ‚ ո­րը չի ըն­դուն­վում հա­սա­րա­կու­թյան կող­մից։ Մենք ու­նենք խե­լա­ցի‚ փոր­ձա­ռու մար­դիկ, իսկ հե­տա­գա­յում ժո­ղո­վուր­դը թող ընտ­րու­թյան մի­ջո­ցով ո­րո­շի‚ թե իր ա­ռաջ­նորդն ով է լի­նե­լու։ Այդ մար­դը պետք է լի­նի Ռու­սաս­տա­նի կող­մից ըն­դուն­ված‚ հարգ­ված մե­կը‚ ո­րը կկա­րո­ղա­նա բա­նակ­ցել։ Այ­սօր շատ հար­ցեր կախ­ված են հենց պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յից։


Զրու­ցեց
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 14171

Մեկնաբանություններ