ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ձեր գոր­ծուն ջան­քե­րով այ­սօր դժոխ­քում ենք, իսկ դուք ա­սում եք՝ կնե­րե՞ք

Ձեր գոր­ծուն ջան­քե­րով այ­սօր դժոխ­քում ենք, իսկ դուք ա­սում եք՝ կնե­րե՞ք
03.12.2020 | 23:31

Գոր­ծած մեղ­քը խոս­տո­վա­նե­լը մեղ­մաց­նում է հան­ցա­նքը, բայց դրա հետևան­քը չի վե­րաց­նում։ 2,5 տա­րի ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյա­նին մի թթու խոսք ա­սե­լու հա­մար քիչ էր մնում մեզ խժ­ռեին, կա­խա­ղան հա­նեին, իսկ այ­սօ՞ր...


...Այ­սօր նույն խժ­ռող­նե­րը հիաս­թափ­վել են, գլուխ­նե­րը կա­խել, նե­րո­ղու­թյուն են խնդ­րում՝ սխալ­վել են։
Նե­րե­լը աստ­վա­ծա­յին շնորհ է, բայց ի­րա­կան կյան­քում եր­բեմն շատ դժ­վար է նե­րել մե­կին, ո­րի գոր­ծուն ջան­քե­րով ոչ ա­վել, ոչ պա­կաս ի­րա­կան դժոխ­քում ենք հայ­տն­վել։
Այ­սօր մտա­վո­րա­կան, քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան դեմ­քեր, շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում են՝ ժա­մա­նա­կին սխալ­վել են ու չեն հաս­կա­ցել, թե ում հետ գործ ու­նեն։ Բայց մտա­ծե՞լ են երբևէ, թե ի­րենց չմ­տած­ված ու ոչ սթափ դա­տո­ղու­թյան հա­մար ինչ գին վճա­րեց այս եր­կի­րը, ինչ ար­ժե­ցավ նման դիր­քո­րո­շու­մը մի ողջ ազ­գի։ Ախր այդ­քան հեշտ չէ ա­սել՝ կնե­րեք, ու անց­նել ա­ռաջ։ Չէ՞ որ մի բա­ժակ չեք կոտ­րել կամ մե­կի ոտ­քը չեք տրո­րել, որ նե­րո­ղու­թյուն ա­սեք ու անց­նի գնա։ Իսկ ձեր անձ­նա­կան, քա­ղա­քա­ցիա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­՞նը։ Չէ՞ որ հենց ձեր ստեղ­ծած մթ­նո­լոր­տում բո­լոր ընդ­դի­մա­խոս­նե­րին մի բառ ա­սե­լու, ա­ռողջ քն­նա­դա­տու­թյուն հն­չեց­նե­լու հա­մար այս ըն­թաց­քում հո­գե­բա­նա­կան տե­ռո­րի էին են­թար­կում, վի­րա­վո­րում ու հայ­հո­յում ա­մե­նա­վեր­ջին ձևով, ու դա ձեր սր­տին մա­նա­նա էր։ Բայց հի­մա դուք ա­սում եք՝ նե­րո­ղու­թյուն։


Այս եր­կու տա­րում միայն քան­դե­լուն, ոչն­չաց­նե­լուն միտ­ված քայ­լե­րը դեռ մի կողմ, վեր­ջին եր­կու ամս­վա կա­տար­վա­ծի հա­մա՞ր ինչ­պես նե­րել։ Դուք ձեր ան­պա­տաս­խա­նա­տու ու­սե­րի վրա բե­րե­ցիք այս իշ­խա­նու­թյա­նը, դուք վայր­կյան իսկ կաս­կա­ծի տակ չդ­րե­ցիք, թե պա­տե­րազ­մող երկ­րում ինչ­պես կա­րող է դա­սա­լիք­նե­րի հա­յա­տյաց­նե­րի, ազ­գու­րաց­նե­րի իշ­խա­նու­թյուն լի­նել։
Դուք ձեր աչ­քե­րը փա­կե­ցիք նաև մեր անվ­տան­գու­թյու­նը խարխ­լող բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա։


Դուք մեր եր­կի­րը տա­րաք պա­տե­րազ­մի ար­հա­վիր­քով, 5000 զո­հե­րի ու կրկ­նա­կի շատ վի­րա­վոր­նե­րով, հաշ­ման­դամ դար­ձած տղա­նե­րի, Ար­ցա­խի 80 %-ը հանձ­նե­լուց հե­տո՞ եք ա­սում՝ կնե­րեք, ճիշտ չէինք։ ՈՒ՞մ է պետք ձեր նե­րո­ղու­թյու­նը, ու՞մ է պետք ձեր ժամ­կե­տանց զղ­ջու­մը։ Լավ, ես, մյու­սը, եր­րոր­դը կնե­րենք ձեզ, բայց դուք կա­րո՞ղ եք կանգ­նել ու նա­յել զա­վակ կորց­րած ծնո­ղի, տու­նը թշ­նա­մուն թո­ղած ար­ցախ­ցու աչ­քե­րի մեջ ու ա­սել՝ կնե­րեք։ Ե­թե նրանք կնե­րեն, ու­րեմն դուք կանց­նեք այդ քա­վա­րա­նով։
Մեր եր­կի­րը ող­ջա­խո­հու­թյան ու տրա­մա­բա­նու­թյան կա­րիք ու­նի, իսկ զղ­ջա­ցող­նե­րի միակ քայլն այն կլի­նի, որ նաև ի­րենց թողտ­վու­թյամբ իշ­խա­նու­թյուն բռ­նա­զավ­թա­ծին ի­րենց իսկ ձեռ­քով էլ րո­պե ա­ռաջ գնան ու կա­ռա­վա­րու­թյան շեն­քից դուրս շպր­տեն։
Նե­րե­լու հա­մար կոնկ­րետ քայլ է պետք, հետևա­բար, ա­ռա՛ջ, ա­րե՛ք այդ քայ­լը։ Ա­ռա­վել ևս, որ դրա փորձն ար­դեն ու­նեք։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ