ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շեղվել է գումարի հավաքագրման հիմնական նպատակից

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շեղվել է գումարի հավաքագրման հիմնական նպատակից
24.11.2020 | 22:11

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շեղվել է գումարի հավաքագրման հիմնական նպատակից, քանի որ այն ի սկզբանե նշվել է, որպես օգնություն Արցախին՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հայտարարությանը, որ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքված գումարից 52 մլրդ 703 մլն 113 հազար դրամ նվիրաբերել է Կառավարությանը։

«Մենք հիշում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարը հավաքագրում էր մի քանի կարգախոսների շուրջ, որոնք բոլորը վերաբերում էին Արցախին և պատերազմի հետևանքների վերացմանը: Կարգախոսը «Artsakh strong» էր և նպատակը ուղղված էր Արցախին, բայց այսօր պարզվում է, որ հավաքագրված գումարների 60 տոկոսից ավելին պարզապես փոխանցվել է Կառավարությանը և ՀՀ ենթակառուցվածքների և սոցիալական, առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակին: Հետաքրքիրն այն է, որ Ֆինանսների նախարարությունը մի շարք իրավական ակտերից մեջբերումներ էր կատարել, կարծես մոռանալով , որ հիմնական մեջբերումը, որ պետք է կատարվեր, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածն էր, որը վերաբերում էր նվիրաբերության ինստիտուտին, որտեղ ուղղակիորեն շեշտված է, որ նպատակից շեղում պետք է չլինի, չէ՞ որ նվիրաբերությունն ունի նպատակ»,- նշեց Վարդևանյանը: Փաստաբանի խոսքով՝ երբ նշվում է, որ գումարը տրամադրվում է ՀՀ ենթակառուցվածքների և սոցիալական, առողջապահական ծախսերի ֆինանսավորմանը, ենթակառուցվածքների մեջ կարող ենք ենթադրել, օրինակ՝ Երևանի դպրոցի վերանորոգում, կենսաթոշակների հետ կապված հարցեր կամ ենթադրենք Կովիդի դեմ պայքար: Անդրադառնալով պնդումներին, որ հիմնադրամն իրավաբանորեն կաշկանդված է և անհրաժեշտ է գնումներ կատարելու համար գումարը փոխանցել Կառավարությանը, Վարդևանյանը նշեց, որ այդ պարագայում կարելի էր ուղղակի նշել, որ գումարները փոխանցեն Ֆինանսների նախարարությանը: ««Հայաստան» համահայկական հիմնադրամը միշտը հանդես էր գալիս, որպես ինքնուրույն սուբյեկտ, այսինքն՝ կոնկրետ միջոցառումների համար ՝ ճանապարհաշինություն և այլ հարցերում: Օրինակ՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Թալիշ քաղաքի վերանորոգման ամբողջ աշխատանքները համահայկական հիմնադրամն էր իրականացնում, որպես սուբյեկտ: Հիմա հարց է առաջանում, ինչպե՞ս ստացվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը առանձին սուբյեկտ հանդես չի գալիս, այլ բացառապես Կառավարությանը գումար փոխանցելու համար»,– ասաց նա։


Ըստ փաստաբանի՝ գուցե պետք էր ուղղակի հայտարարել, որ օրինակ՝ Ֆինանսների նախարարության դեպոզիտ հաշվեհամարին փոխանցել գումարներ, որպեսզի դրանով լուծվեն ենթակառուցվածքների և սոցիալական, առողջապահական ծախերի հետ կապված հարցերը: «Իսկ խնդիրը Արցախին օժանդակելն էր, և միլիոնավոր հայրենակիցներ փոխհատուցումներ են կատարել Արցախի համար, բայց ստացվում է, որ փոխանցում էին Հայաստանի սոցիալական և առողջապահական խնդիրների համար»,- ընդգծեց փաստաբանը:

Դիտվել է՝ 4155

Մեկնաբանություններ