ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արթուր Վանեցյան. Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց

Արթուր Վանեցյան. Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց
12.11.2020 | 23:02

Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը: Իրենց պլանը վերջնական հանգրվանի հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից զրկել այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ ուժերի ղեկավարներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց: Իրականում, թե ինչ է մեղադրանքի հիմքում, չեմ կարող ասել, բայց անհեթեթ քրգործ է, որն անպայման կարճվելու է: Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից 3 օրով զրկելը», - ասաց նա: Վանեցյանը հավաստիացրեց, որ հաղթելու են, և բոլոր դավաճանները պատասխան են տալու իրենց խղճի և օրենքի առջև: Վերջում քաղաքական գործիչը հավելեց, որ միանալու է իր գործընկերների հետագա պայքարին:

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ