Օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն այս օրերին աշխատանքային պարտականություններից դուրս նոր՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված: Տիկին Ղարախանյանն այս օրերին էլ իր անչափելի բարությունն ու մարդասիրական որակներն առաջ քաշելով՝ կար ու ձև է անում:
«Ամեն ինչ մեր հայրենիքի համար» կարգախոսն այսօր յուրաքանչյուրին է ուղեկցում, քանզի հայը հաղթել է իր միասնականությամբ և ուժով:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ