Երկար ժամանակ է, ինչ բոյկոտել եմ հայկական հեռուստատեսությունը, սկզբունքորեն չեմ միացնում հեռուստացույց: Այդ առումով դեմ եմ գնացել նույնիսկ լրագրողի իմ մասնագիտության պահանջներին, և ինքս ինձ հեռուստացույց միացնելու հնարավորությունից զրկելու համար չեմ գնել թվային փոխարկիչ: Ինչու՞։ Բացառությամբ «Շողակաթի» ու, թերևս, մեկ-երկու ալիքի, մնացածները լծված են Ալան Դալեսի ներկայացրած ժողովուրդների կործանման ծրագրի իրագործմանը: 1953-1961 թթ. ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ալան Դալեսն իր այս ծրագիրը ներկայացրել է Միացյալ Նահանգների Սենատի միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թ. (տեղի է ունեցել 1945 թ. հունվարից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում) գաղտնի նիստերից մեկի ժամանակ, որին ներկա են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Հարի Տրումենը, ֆինանսների նախարարը, ինչպես նաև ամերիկյան ֆինանսիստ, բիրժային սպեկուլյանտ, հետագայում քաղաքական ու պետական գործիչ Բեռնարդ Բարուխը:
Ահա այդ ծրագիրը, որը, կարծում ենք, պետք է իմանա, կրկնի, հիշի ու տարածի յուրաքանչյուր հայ, ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ, քանզի Ալան Դալեսի ծրագիրը գործադրելով է նաև, որ երեկ և այսօր նախապատրաստում և աստիճանաբար իրագործում են մարդու կործանումը, որը ոչ հեռավոր ապագայում կմտնի արդեն վերջնական փուլ, եթե ներկայիս թմբիրից ուշքի չգանք, չսթափվենք ու չընդվզենք` այդ ծրագիրն իրագործողներին ուղարկելով գրողի ծոցը կամ, առնվազն, քաղաքական աղբանոց: Ալան Դալեսի ծրագիրը ներկայացնում ենք ամբողջությամբ, բայց հատված առ հատված, իրար հաջորդող հատվածներն ընդմիջելով համապատասխան մեկնաբանություններով:
«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները»:
ԱՄՆ-ը կամ նրա միջոցով աշխարհը կառավարող գլոբալիստական, հրեա-մասոնական ուժերը մոտավորապես այդպես էլ վարվեցին` թեև ոչ ամբողջը, սակայն հսկայական ֆինանսական միջոցներ և նյութական օգնություն տրամադրեցին մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակով, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում, ինչը հնարավոր եղավ հատկապես Գորբաչովի իշխանության գալուց հետո, այլև հենց ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և այլուր` այնտեղ այդ ծրագրի իրագործումը սկսելով ավելի վաղ. հիշենք, թեկուզ, սեքսուալ հեղափոխությունը, աղանդների բուռն աճը և գործունեության ակտիվացումը: Այսօր էլ Ալան Դալեսի ծրագրի իրագործումը շարունակելու համար հսկայական միջոցներ են տրամադրվում:
«Մարդկային ուղեղը, բանականությունն ունակ են փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով, մենք իրենց իրական արժեքներն աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպե՞ս: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում»:
Ովքեր գիտեն, թե ինչ են Օվերտոնի պատուհանը և «25-րդ կադրը», մարդու բանականության փոփոխության, նրան ապուշացնելու և հիմարացնելու հնարավորության հարցում որևէ կասկած չեն ունենա:
Ալան Դալեսը, «Ռուսաստանում» ասելով, նկատի ուներ ողջ Խորհրդային Միությունը, ներառյալ` Խորհրդային Ռուսաստանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրները:
«Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման` իր ծավալով մեծագույն ողբերգությունը, նրա ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Օրինակ, գրականությունից և արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք, այսպես կոչված, արվեստագետներին, որոնք կսկսեն մարդկանց գիտակցությունում սերմանել ու նրանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով` ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը»:
Հիշենք միասեռական Էլթոն Ջոնի, ինչպես նաև Հայաստանում բնակվող լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների հովանավորներ, քաջալերողներ, նրանց «իրավունքների» պաշտպաններ, կանադահայ դերասանուհի, 1996 թ. «IRMA VEP» ֆիլմում ամբողջովին մերկ նկարահանված Արսինե Խանջյանի, ԼԳԲՏ-ների «իրավունքների» մեկ այլ պաշտպան Սերժ Թանկյանի նկատմամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ջերմ վերաբերմունքը:
«Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը»:
Այս ամենն ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ այժմ տեղի է ունենում մեր աչքերի առջև:
«Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը (ուշադիր դիտարկեք հեռուստաընկերությունների մեծ մասի ցուցադրածը և մեր երկրի հատկապես ներկայիս իրականությունը.- Ա.Հ.), հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց. այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ` նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:
Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք…
Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք»:
Նիկոլ Փաշինյանն էլ, «խաղագումարը» երիտասարդության վրա դնելով, սկսեց «թավշյա հեղափոխությունը»:
Պատանիներին և երիտասարդներին բարոյալքելու և այլասերելու, ապականելու և պղծելու գոքծը Հայաստանում թեև արդեն սկսված է հատկապես հեռուստատեսության ու չսահմանափակվող համացանցի միջոցով, սակայն Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից (արդեն կատարվել է), նշված կոնվենցիայի պահանջների կատարմամբ դպրոցներում սեռական դաստիարակության ներդրումից, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից (նախապատրաստվում է) հետո նոր թափ է առնելու: Ինչ վերաբերում է երիտասարդներից լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ պատրաստելուն, դա հենց հիմա առավել արագ ու մասշտաբային կերպով, քան նախկինում, արվում է:
Պատանիներին և երիտասարդներին բարոյալքելու և այլասերելու, ապականելու և պղծելու առումով հիշենք, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը Հայաստան հրավիրեց միասեռական, գրեթե ողջ աշխարհում ոչ միայն որպես երգիչ, այլև որպես այլասերված հայտնի Էլթոն Ջոնին ու նրան ներկայացրեց որպես իր ընկերոջ ու բարեկամի:
«Էլթոնը իմ բարեկամն է, պարոն Վաչե Մանուկյանի, Րաֆֆի Մանուկյանի բարեկամը»,- բառացի ասաց Արմեն Սարգսյանը (խոսքը բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանի և Գլենդելի նախկին քաղաքապետ Րաֆֆի Մանուկյանի մասին է՝ նույնքան հանրահայտ միասեռականի):
Էլթոն Ջոնը 2018 թ. մայիսին այստեղ, նախագահի հրավերից օգտվելով, զբաղվեց ոչ միայն բարեգործությամբ, այլև այլասերման քարոզով և այդ նպատակով հեռահար ծրագրերի իրագործման հենք նախապատրաստելով: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր կնոջ` Աննա Հակոբյանի հետ նրան գոնե անտեսելու փոխարեն, իբրև պատվավոր հյուրի, ռեստորանում ջերմ ընդունելության ու պատվի արժանացրեց:
Հայաստանում ԼԳԲՏ փոքրամասնության խնդիրներից մեկը այլասերվածության և այլասերվածների համար Երևանից զատ, բարենպաստ պայմանների ստեղծումն է նաև ՀՀ մարզերում (Երևանում հարցը երևի արդեն լուծված են համարում), այնտեղ ԼԳԲՏ կենտրոնների հիմնումը: Ահա այս և այլ հարցերում է, որ Էլթոն միասեռականը նպատակ ունի օգնելու նրանց:
Միասեռական երգիչն ասել է, որ միշտ հաճելի է օգնել, երբ այդ օգնությունը նպաստում է փոփոխություններին: Էլթոն Ջոնի երազած փոփոխությունը ԼԳԲՏ փոքրամասնության նկատմամբ հասարակության քննադատական, մերժողական վերաբերմունքի փոփոխությունն է, իր և իր նման այլասերվածների, այլասերվածության նկատմամբ հանդուրժողականության ձեռքբերումը:
Ստացվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց խնդիրների լուծմանը նպաստելը, ինչպես նաև բարեգործական ակցիան (ՈՒիլյամ Օսթինի ղեկավարած «Starkey Hearing Foundation»-ի կողմից թույլ լսողություն ունեցողներին լսողական սարքեր նվիրելը), որն իրականացնելու քողի ներքո նա եկել էր (այժմ դեռ չենք ասում, որ հրավիրվել էր) յուրօրինակ կաշառք են, որպեսզի հայաստանյան հանրության հանդուրժողականությունը ձեռք բերվի` ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների խնդիրների լուծմանը նպաստելու համար։
Երևանում մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնելով, որ Անգլիայում և ԱՄՆ-ում շատ հայ ընկերներ ունի, Րաֆֆի և Վաչե Մանուկյաններն իրենց (իր և ամուսնու՝ միասեռական Դեյվիդի) ընկերներն են, Էլթոն Ջոնն ասել է.
«Այստեղ դեռ շատ բան պետք է արվի և, որպես կազմակերպություն, մենք մտադիր ենք ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, ԼԳԲՏ հանրության ոլորտներում որոշակի աշխատանք կատարել: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի հանդիպենք այդպիսի մարդկանց, բարելավենք շփումները, վերադառնանք Անգլիա և այնտեղից սկսենք նրանց օգնել»:
Աշխարհահռչակ այլասերվածն ասել է նաև, որ «Անհնար է արագ փոխել մարդկանց մտածելակերպը, դա միանգամից չի լինի: Բայց դա կլինի, հարկավոր է քայլ անել: Ամեն ինչ չէ, որ միանգամից է լինում, երևույթները դանդաղ են փոխվում, բայց դա կատարվում է»:
Ըստ Էլթոն Ջոնի, իրենք այստեղ են, քանի որ երևույթները թեկուզ դանդաղ, բայց փոխվում են, և իրենք ուզում ենք օգնել, որ գործընթացն արագանա, դրա համար էլ ինքը ստեղծել է իր հիմնադրամը:
«Մենք ուզում ենք օգնել նաև ԼԳԲՏ հանրությանը»,- ասել է երգիչը:
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հստակ միտում ու նպատակ կա, ինչպես Էլթոն Ջոնն է ասել, մարդկանց մտածելակերպը թեկուզ դանդաղորեն փոխելու: Որոշակի նպատակ կա հասարակական գիտակցությունն աստիճանաբար ու նրբորեն վարժեցնելու անբնական սեռական կապերին, այլասերվածներին և այլասերվածության տարբեր դրսևորումներին` դրանք հետևողականորեն ներկայացնելով իբրև սովորական իրողություններ, որոնք պետք է հանդուրժել, չմերժել, որոնց նկատմամբ որևէ քննադատական, բացասական վերաբերմունք չպետք է արտահայտել:
Աշխարհում վերոնշյալ գործընթացը նոր չէ, որ սկսվել է: Իրականացվում է որոշակի ու հստակ քաղաքականություն, որի հետևում կանգնած են այս աշխարհի ճարտարապետները, ինչպես նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Արևմուտքի այլ պետություններ: Քաղաքականությու՛ն, որի իրագործմանը լծված են կամ ծառայեցվում են նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում` Հայաստանում: «Գուգլում» փնտրեք ու կտեսնեք, թե քանի-քանի ԶԼՄ հիացական, առնվազն դրական համատեքստում լուսաբանեցին Հայաստան Էլթոն Ջոնի այցելությունը և այստեղ նրա առաքելությունը:
Ըստ Էլթոն Ջոնի, իր բախտը բերել է, քանի որ Անգլիայում կարողացել է ամուսնանալ իր ամուսնու հետ: Թշվառը չի գիտակցում, որ ճիշտ հակառակը` իր բախտը չի բերել, քանի որ Աստծո որոշմամբ միասեռականների տեղը հետմահու կյանքում դժոխքն է:
«ՈՒղիղ մեկ տարի առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը,- Էլթոն Ջոնի այցելության և այստեղ նրա հայտարարությունների առնչությամբ գրել է Henaran.am-ը։ -Դեսպանատան կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ: Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի ունեցավ, որին ներկա տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարեց. «Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»:
Մեկ տարի անց իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, այնուհետ արդեն ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի հրավերով, Հայաստան ժամանեց «Սոդոմ-Գոմորի» կարկառուն ներկայացուցիչ, աշխարհահռչակ երաժիշտ և գեյ Էլթոն Ջոնը:
«Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ,- իր այդ այցելության ընթացքում ասաց Էլթոն Ջոնը:- Փոփոխությունները միշտ էլ դանդաղ են տեղի ունենում, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է իրականություն դառնալ իմ կյանքի ընթացքում։ Դա կարող է լինել, բայց պետք է համբերատար լինես, գործես մաքուր սրտով և մտքով (և ո՞վ է խոսում մաքուր սրտով ու մտքով գործելու մասին, սա նույնիսկ ավելին է, քան անհեթեթությունն ու զավեշտը միասին վերցված.- Ա. Հ.)։ Կարծում եմ, որ նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստան։ Եվ արդեն իսկ անում են դա։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին, միշտ էլ հաճելի է փոփոխությունների ցունամիի մաս դառնալը»:
Հայաստանում Ալան Դալեսի նախանշած ծրագրի իրագործմանն են լծված նաև էլեկտրոնային բազմաթիվ լրատվամիջոցներ ու տպագիր որոշ թերթեր, որոնց անուններն ուշադիր ընթերցողների համար գաղտնիք չեն: Ալան Դալեսի այս խոսքը նրանց համար անբարոյականության մի յուրօրինակ մանիֆեստ է, որով առաջնորդվում են անշեղորեն:
Փաստորեն, այս աշխարհի «ճարտարապետները» նախանշել և որոշել են, թե ինչպես պետք է հասնել նոր աշխարհակարգի հաստատման: Այսօր մենք Ալան Դալեսի ծրագրի իրագործման ականատեսն ենք, և դրա համար մեծապես օգտագործվում է հեռուստատեսությունը: Կարծում ենք, արդեն հասկանալի է, թե որոշ քրիստոնյաներ ինչու են հեռուստացույցը «Սատանայի արկղ» անվանում:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ