Ամերիկյան Space Perspective ընկերությունը շուտով կիրականացնի բոլոր այն մարդկանց երազանքը, ովքեր ցանկանում են դեպի տիեզերք թռչել: Ռուսական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ընկերությունը շուտով ֆուտուրիստիկ օդապարիկ կստեղծի, որ աշխատելու է ջրածնի հիմքով, ու որը մարդկանց «ամպերից էլ վեր կտանի»:
«Երազանքների օդապարիկն առավելագույնը ութ մարդ կտեղափոխի: Ընդհանուր թռիչքը վեց ժամ կտևի,- գրում է աղբյուրը՝ հավելելով,- Թեև օդապարիկը Տիեզերքի, այսպես ասած, խորքերը չի հասնի, բայց ուղևորները խավարի մեջից կկարողանան ամբողջությամբ տեսնել երկիր մոլորակը: Այն երկրի մակերևույթից մինչև 31 կմ կբարձրանա»:
Նշվում է, որ նման ուղևորության արժեքը 125 հազար դոլար կլինի: