Ոստիկանը ոչ թե մեր, այլ օրվա իշխանության սպասարկուն է
19.06.2020 | 00:53
Չգիտեմ՝ ոստիկանը մերն է, թե ոչ, բայց մի բան հստակ է՝ նրա գործելաոճը չի փոխվում: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ականջը կանչի` «ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանությանն է ծառայում»: Այսօրվա «գահակալները» պահանջում են՝ արտակարգ ռեժիմի քողի ներքո ցրել բոլոր տեսակի ցույցերը, չէ՞ որ ժողվրդի սերն ու համակրանքը վայելող իշխանության դեմ ոչ ոք բողոքել չի կարող: Ներեցեք, ոչ թե չի կարող, այլ իրավունք չունի, քանզի նորերը սեր են քարոզում: Էսթետիկ սեր, ինչի ամեն երկրորդ խոսքն «ասֆալտին փռելն» ու «պատերին ծեփելն» է, «վզներից բռնելն» ու «դուրս շպրտելն» է: Հոգեբանների ու փիլիսոփաների մի ամբողջ բանակ է պետք չլսված ու չտեսնված սիրո այս նոր բանաձևը վերծանելու և աշխարհին մատուցելու համար: Ինչևէ, բուն ասելիքիս գամ: Լրագրողներս ոստիկանների բռնի ու անհամաչափ գործողություններից միշտ ենք տուժել: Անկեղծ չի լինի, եթե ասեմ, որ իշխանափոխությունից հետո մտածել եմ՝ ոստիկանությունն այլևս երբեք ձեռք չի բարձրացնի ՀՀ քաղաքացու, առավել ևս՝ մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների վրա: Ավելին՝ համոզված եմ եղել՝ եթե հարկ լինի, «դուբինկաները» նորից գործի են դրվելու: Ասածիս ապացույցն օրերս ԱԱԾ-ի դիմաց մասնագիտական պարտականությունները կատարող գործընկերներիս նկատմամբ ոստիկանների իրականացրած հատուկ գործողություններն էին, ինչի ժամանակ նրանք ոչ միայն հրմշտել, այլև հարվածել էին լրագրողներին, փառք Աստծո՝ դեռևս միայն ձեռք ու ոտքով: ՈՒժայինների քայլերից առավել քան ցավալի է այն չինովնիկների հայտարարությունը, որոնք, նախքան տաքուկ ու ամենազոր աթոռ զբաղեցնելը, իրենք էլ լրագրող են եղել ու ոստիկանների բռնի ուժը սեփական մաշկի վրա զգացել: Այժմ, սակայն, փոխանակ դատապարտելու, հայտարարում են, թե «նոր» Հայաստանում ոստիկաններն աջուձախ թավիշ են սփռում: Զորակցությունս հայտնելով ԱԱԾ-ի դիմաց մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ «մեր» ոստիկանների կողմից ծեծ կերած լրագրող գործընկերներիս՝ ազատ խոսքի մասին «լոլոներ» կարդացող պատգամավորներին հիշեցնում եմ՝ փափուկ աթոռից մի օր շատ ցավոտ վայր եք ընկնելու, ու ոստիկանական մահակը, դամոկլյան սրի նման, նաև ձեր գլխավերում է կախվելու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ