Հայաստանում հայտարարված համաներման շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ազատ է արձակվել 13 դատապարտյալ, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ են: Ինչպես տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, նրանցից 7-ը Իրանի, 2-ը Ռուսաստանի, 2-ը Վրաստանի, 1-ը Նիդերլանդների Թագավորության, 1-ը Սերբիայի քաղաքացիներ են: