ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ցավում եմ, որ վնասում են ժողովրդավարությանը. Վիգեն Սարգսյան

Ցավում եմ, որ վնասում են ժողովրդավարությանը. Վիգեն Սարգսյան
16.10.2018 | 21:49

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները, ի տարբերություն նախկին քննարկումների, որոնք ծնեցին 4+4+4 ձևաչափ, հետնահանջ է: Սա պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի տեսակետն է, որը վերջինս հայտնեց այսօր վարչապետի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հետ խորհրդրանում ունեցած հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:


Նա ասաց, որ իրենք այսօր են իմացել, որ ԸՕ նախագիծի ոչ վերջնական տարբերակն ընդամենն օրեր առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով,
«Պարոն Միրզոյանն ասաց, որ հանձնաժողովից չեն հասցնելու պատասխան ստանալ: Ասաց նաև, որ գուցե հարցազրույցի տեսքով ինչ-որ մեկն ինչ-որ մի կարծիք ասի: Բայց սա ես անհարգալից վերաբերմունք եմ համարում Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ: Ավելի լավ կլիներ՝ նախագիծն առհասարակ չուղարկվեր Վենետիկ՝ ասելով, թե արտակարգ իրավիճակ է, ու ինքներս ենք որոշում՝ ինչպես առաջնորդվել»,- ասաց Սարգսյանը:
Նախկին պաշտոնյան ընդգծեց նաև, որ օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հապճեպությունը պայմանավորված է իշխանություն համար քաղաքական առումով նպաստավոր պայմանների առկայությամբ:
«Բայց սա տանում է մի քայլի, որն, իրականում, մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանը: Ցավում եմ դրա համար», - ամփոփեց Սարգսյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ