Աժ արտահերթ նստաշրջանում ելույթ է ունեցել «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը: «Ցանկացած օրենք ինչքան խիստ, այնքան լավ, բայց իմ կարծիքով՝ օրենքը նաև պետք է լինի հումանիստական, պիտի բացառի վհուկների որսը»` ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի մարդկանց կենսամակարդակը բարձրացնելը, որ «10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն»:
«Ընտրակաշառք տալիս են էն մարդիկ, ովքեր հետո պետական պաշտոններ են զբաղեցնում և այդ կերպ իրենց ընտրակաշառքը հետ են բերում: Այսինքն՝ լուրջ խնդիր ունենք պետական կառավարման, պետական կոռուպցիայի հետ կապված»,- նկատեց Արամ Սարգսյանը: