Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպը ոստիկանությունն ուսումնասիրել է. «Նշված միջադեպն ուսումնասիրվել է, բացի այդ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել»,- հայտնեցին ոստիկանությունից: