Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը, և ԱԺ պատգամավոր, անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանը կալանավորվեց երկու ամսով` տեղեկացրեց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։
Փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը ներկա է եղել նիստին։ «Ոոշմանը վերաբերվել է հանգիստ, տղամարդավարի։ Նա չի ընդունում մեղադրանքը»,- ասաց Ա. Մկրտչյանը։ Նրա խոսքով, Մ. Գրիգորյանն ունի հետագա կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ։