ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գրիգորյանի փաստաբանների պնդմամբ՝ գեներալը ոչնչից տեղյակ չի եղել

Գրիգորյանի փաստաբանների պնդմամբ՝ գեներալը ոչնչից տեղյակ չի եղել
20.06.2018 | 13:01

Պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի ընդունում իր հասցեին հնչեցված որևէ մեղադրանք, պնդելով, թե զարմացած է իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ-ի կողմից տարբեր ապրանքներ հայտնաբերելու հանգամանքից, նաև պնդում է, որ ոչ մի առնչություն չունի դրանց հետ` հայտարարեցին ձերբակալված գեներալի փաստաբաններ Կարեն Քամալյանն ու Արայիկ Ալվանյանը, հավելելով, որ Գրիգորյանը նաև ցուցմունք է տվել։

«Ավելացրել է նաև իր ցուցմունքներում, որ նշված տարածք նա այցելում է հազվադեպ, ասենք՝ տարին 2-3 անգամ: Իսկ ինչ վերաբերում է այն տարածքին, որտեղից հայտնաբերվել են նշված ապրանքները, բանալիներն ընդհանրապես իր մոտ չեն եղել»,- ասաց Կարեն Քամալյանը: Փաստաբան Արայիկ Ալվանյանն էլ նշեց․ «Դա վերահսկվել է ԵԿՄ-ի կողմից, բայց ոչ թե Մանվել Գրիգորյանի։ Դրանք գործառույթներ են, որ պիտի ստուգվի։ Բոլորին, հայ ժողովրդին, անձամբ ինձ, հետաքրքրում է այս ապրանքների շարժը՝ հասե՞լ է Արցախ, թե՞ չի հասել, հե՞տ է եկել, կամ որտեղի՞ց է եկել»: Թեև Մանվել Գրիգորյանը պնդում է, որ զարմացած է իր տիրապետած տարածքներում ապրանքների առկայությունից, ԱԺ նախագահին ուղարկած իր նամակում նա հայտնել էր, թե պատրաստ է տրամադրել փաստաթղթային ապացույցներ, թե ինչու և ինչ ձևով են դրանք հայտնվել ԵԿՄ-ի պահեստներում, և ինչպես է անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Փաստաբան Արայիկ Ալվանյանը, սակայն, ցուցմունքի և նամակի բովանդակությունում հակասություն չի տեսնում։

Փաստաբաններն առայժ իրավաչափ են որակում ԱԱԾ-ի գործողությունները: Արսեն Մկրտչյանը հասարակությանը հորդորում է մինչ դատարանի վճռի հրապարակումը հարգել անմեղության կանխավարկածը և տարածված տեսանյութին վերաբերվել զուտ որպես օպերատիվ տեղեկության։ «Այդ մարդիկ իենց օպերատիվ գործողություններն արդարացնելու համար ասում են՝ տեսեք, մենք զուր տեղը չենք գնացել այնտեղ, ինչ-որ բան կա, որ գնացել ենք: Սա արվում է նրա համար, որ հետագա մեղադրանքներից զերծ մնան»,- ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը: Գրիգորյանի փաստաբանների փոխանցմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը կպարզի՝ զենքերն ուսումնական նպատակներո՞վ էին պահվում, թե՞ մարտական։ Փաստաբան Մկրտչյանի պնդմամբ, ինքը փաստացի ապացույցներ ունի, որ բանակին նվիրաբերված մեքենաները, որոնք, ըստ ԱԱԾ-ի՝ գեներալը գրանցել է իր բարեկամների անուններով, ապրիլյան պատերազմի օրերին եղել են առաջնագծում, ծառայել բանակին։


Փաստաբանների հավաստմամբ՝ Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, տառապում է մի շարք ծանր հիվանդություններով և կարիք ունի նեղ մասնագիտական բուժօգնության, այդ թվում՝ քիմիաթերապիայի։ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունն այս պահին իրականացնում են 4 փաստաբաններ: Նրանք չեն թաքցնում՝ կա հանրային ճնշում, բայց գործից հրաժարվել չեն պատրաստվում: Խոստանում են բացահայտել ճշմարտությունը և այն հրապարակային ու օբյեկտիվ ներկայացնել հանրությանը:

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ