Փաստաբանների պալատը հայտարարել է. «Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:
Խնդրում ենք info@advocates.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր տվյալները (անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար), եթե պատրաստ եք անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկված քաղաքացիներին»։