Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը մտադիր է հասնել նրան, որ Հայաստանը և Վրաստանը նույնպես՝ Մարոկոյի, Թունիսի և Ալժիրի պես, դասվեն «անվտանգ երկրների» թվին, որի նպատակն է արագացնել ապաստանի տրամադրման համար ներկայացված դիմումների մշակման գործընթացը` հայտնում է գերմանական Deutsche Welle-ն: Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ Գերմանիայում ապաստան ստանալու դիմումների քանակը բարձր է, սակայն Գերմանիան նրանցից շատ քչերին է դրական պատասխան տալիս:
Deutsche Welle-ն, վկայակոչելով երկրի Միգրացիայի ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալները, նշում է, որ 2017-ին Գերմանիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հայաստանի 3857, Վրաստանի 3462 քաղաքացի: