ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արգենտինայից «կոկաինը» Մոսկվա է հասցվել Նիկոլայ Պատրուշևի ինքնաթիռով

Արգենտինայից «կոկաինը» Մոսկվա է հասցվել Նիկոլայ Պատրուշևի ինքնաթիռով
26.02.2018 | 14:11

Մանրամասներ են ի հայտ եկել Արգենտինայում ՌԴ դեսպանատան միջոցով կոկաինի տեղափոխման ալիքի վերացման հատուկ օպերացիայի վերաբերյալ, որ հերքում են ՌԴ ԱԳՆ պնդումները, թե թմրանյութերի տեղափոխման համար դիվանագիտական փոստը չի օգտագործվել։ Օպերացիայի գագաթնակետը դարձել է Անվտանգության դաշնային ծառայության նախկին ղեկավար Նիկոլայ Պատրուշևի ինքնաթիռով «կոկաինով» ճամպրուկները Մոսկվա հասցնելը՝ հենց դիվանագիտական բեռով։ ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Պատրուշևը Արգենտինա է այցելել 2017-ի դեկտեմբերի սկզբին և, ըստ պաշտոնական տվյալների, Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։ Պատրուշևը նաև գաղտնի առաքելություն է ունեցել՝ լրիվ արժանի հատուկ ծառայության նախկին ղեկավարին։


Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին Պատրուշևը ճամպրուկներ է «ուղեկցել» Մոսկվա՝ որպես դիվանագիտական բեռ։ Կոկաինը փոխարինել են ալյուրով, ճամպրուկները զինել են GPS տվիչներով և բեռնել են Պատրուշևի ինքնաթիռը։ Չորս օր անց Մոսկվայում ձերբակալվել են հանցավոր խմբի երկու անդամներ՝ Վլադիմիր Կալմիկովը և Իստիմիր Կուդզյամովը, ովքեր փորձել են ստանալ ճամպրուկները։
Բացի այդ, Բուենոս Այրեսում բռնել են ՌԴ դեսպանատան ևս մեկ աշխատակցի՝ Ալեքսանդր Չիկալոյին, ով MORAL (Mecenas Ortodoxos Rusos En America Latin, Ռուս ուղղափառ մեկենասները Լատինական Ամերիկայում) հիմնադրամի նախագահն է։

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ