Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցուցակների վերաբերյալ, ըստ որի՝ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները Տարոն Մարգարյանի համար ձայներ են հավաքվում:
«Ելք» դաշինքում են հայտնվել մարդկանց անուններով ցուցակներ, որոնք պետք է ձայներ բերեն քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի համար: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ կարդում է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով ցուցակ, որոնք ձայներ պետք է բերեն Տարոն Մարգարյանի համար: