ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը
06.12.2013 | 11:39

Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։

Ծրագրի համակարգող Հովսեփ Ագանյանցը նշում է, որ իրենց հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ և քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կնպաստեն արդեն իսկ դեգրադացված հողերի վերականգնմանն ու արդյունավետ օգտագործմանը։

Հովսեփ Ագանյանցը նկատում է, որ գյուղացիները բավականին հետաքրքրված էին այս խնդրով։ «Մենք ներկայացրել ենք հողի բերրիությունը բարձրացնող և հողերի դեգրադացիայի ռիսկերը նվազեցնող տարբեր մեթոդներ, դրանցից մի քանիսը ֆինանսների հետ են կապված։ Սակայն շեշտը դրել ենք ոչ ծախսատար մեթոդների վրա, և հուսով ենք՝ հող մշակելիս գյուղացիները հետագայում կկիրառեն,- ասում է ծրագրի համակարգողը և մասնավորեցնում,- սեմինարների մասնակիցները դժգոհում էին, որ չեն ստանում քիմիական պարարտանյութեր։ Մենք առաջարկեցինք քիմիականի փոխարեն օգտագործել կենսաբանական պարարտանյութեր՝ օրգանական նյութերի մնացորդներ, որոնք գյուղացիները սովորաբար այրում են»։ Գյուղացիները ստացել են նաև գիտելիքներ արդյունավետ ոռոգման վերաբերյալ։ Մասնագետների կողմից առաջարկվել են կաթիլային, անձրևային, կենտրոնախույս և այլ ոռոգման մեթոդներ։ Սակավաջուր համայնքների համար անցկացվել է հատուկ դասընթաց, որը թույլ կտա ընտրել սակավ ջրասեր կուլտուրաներ։

Երիտասարդ կենսաբանների դասընթացներին մասնակցել է շուրջ 200 գյուղաբնակ։

Նշենք, որ «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրն անցկացվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ