01.02.2018|
16:42
Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրված բանկոմատները, տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, նաև նրանց տեղաշարժը: