Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Կներկայացվեն Արշիլ Գորկուն և Երվանդ Քոչարին նվիրված ֆիլմեր

Կներկայացվեն Արշիլ Գորկուն և Երվանդ Քոչարին  նվիրված ֆիլմեր
02.06.2012 | 02:57

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացվում են տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած տարվա լավագույն ֆիլմերը:
«Ոչ բոլոր ռեժիսորները ներկա կլինեն փառատոնին՝ զբաղվածության և այլ պատճառներով, ամեն դեպքում, մենք հարկ համարեցինք ծրագրում ընդգրկել այնպիսի ֆիլմեր, որոնք մեծ ճանաչում են ստացել այս տարվա ընթացքում»,-ասաց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, նշելով, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են նաև հայազգի մեծանուն արվեստագետներ Երվանդ Քոչարին և Արշիլ Գորկուն նվիրված ֆիլմեր:
Արշիլ Գորկու մասին ֆիլմը նկարահանել է Գորկու թոռը` ԿՈՍԻՄԱ ՍՊԵՆԴԵՐԸ: Ֆիլմը կոչվում է «Առանց Գորկու»: Համատեղ կներկայացվի նաև ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԻ «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» վավերագրական ֆիլմը:
Նշենք, որ Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը, Վադիմ Աբդրաշիտովը և Կոսիմա Սպենդերը ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր և կներկայացնեն ֆիլմերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ