-
28.01.2021|
13:16
Տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
-
28.01.2021|
13:15
Կարծում եմ՝ բոլորի կողմից ըմբռնում կա, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, դա պետք է լինի արժանապատիվ խաղաղությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
-
28.01.2021|
13:05
Եկեղեցին ջանքեր գործադրում է, որ կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - ասաց վեհափառը։
-
28.01.2021|
13:04
Հունվարի 30-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։
-
28.01.2021|
13:02
Պետականություն կորցնելու ռիսկեր միշտ էլ կան, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ «Աստված մի արասցե, բայց ռիսկեր միշտ էլ կան», - նշեց նա։
-
27.01.2021|
22:52
Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Քննարկվել են Շարժման անցնող շրջանի գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է Շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը:
-
27.01.2021|
22:08
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հունվարի 27-ին Այդին Քերիմովին Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել ու տեսահանդիպում անցկացրել նրա հետ:
-
27.01.2021|
13:53
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ:
-
27.01.2021|
13:52
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, եւ ներկա կլինի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
-
27.01.2021|
13:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել քաղաքաշինության կոմիտեի նախագահ: