Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Գործողությունների գնալուց առաջ Ալիևը հող է նախապատրաստում

Գործողությունների գնալուց առաջ Ալիևը հող է նախապատրաստում
10.08.2024 | 08:11

Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական մամուլը ակտիվ ապատեղեկատվություն է տարածում ՀՀ-ում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին։ Այս քաղաքականությունը թելադրվում է ուղիղ նախագահական ապարատից։ Նպատակն էլ հստակ է՝ ԱՄՆ-ին ու հավաքական Արևմուտքին պատասխանատու դարձնել ապագա հնարավոր էսկալացիաների, սադրանքների ու միգուցե նաև ավելի լայնամասշտաբ գործողությունների համար Հայաստանի դեմ։

Արևմուտքի «վնասակար» դերի մասին նույն բառամթերքով են խոսում և՛ Մոսկվան, և՛ Բաքուն։ Այստեղ ամենից անհանգստացնողն այն է, որ այս ամենը չեն գիտակցում կամ չգիտակցելու են տալիս արևմտյան գործընկերները։ Նույն ԱՄՆ-ն սկսեց նախկինի պես աշխատել Ադրբեջանի հետ, ի հեճուկս այն հայտարարությունների, որոնք հնչում էին Վաշինգտոնից Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումից ու էթնիկ զտումից հետո։

Առհասարակ, Ալիևը, գործողությունների գնալուց առաջ, միշտ հող է նախապատրաստում, տրամադրություններ շոշափում, հետո անցնում քայլերի։ Հուլիսի 20-ի իր ելույթում Բաքվի բռնապետը ոչ միայն տարածքային նկրտումներ առաջ քաշեց ՀՀ-ի նկատմամբ, այլև ցույց տվեց, թե որքան անարժեք են Արևմուտքից հնչող ելույթները, որքան արագ են փոխվում հայտարարությունները, ու որքան համառ է Ադրբեջանն իր ռազմատենչության մեջ։ Այս ելույթը մնաց անպատասխան թե՛ ՀՀ ԱԳՆ-ի, թե, այլ դերակատարների կողմից։ Դրան էլ հաջորդեց հակաարևմտյան քարոզչության ինտենսիվ ալիքը։ Եթե այս ալիքն էլ արձագանք չգտնի, ապա հետևանքները կլինեն վտանգավոր ողջ տարածաշրջանի համար։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ