-
07.12.2012|
12:14
Օրեր հետո` դեկտեմբերի 14-ին, Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում կանցկացվեն տնօրենի ընտրություններ։
-
07.12.2012|
12:12
1980-ից աշխատում եմ Փ. Թ. գեղարվեստի ուսումնարանում և այդ պատճառով էլ իրավունք եմ վերապահում ներկայացնելու Դավիթ Դավթյանին։
ՈՒսումնարանն ավարտելուց հետո, որպես շնորհալի նկարիչ, Սամվել Պետրոսյանի դպրոցն անցած Դավթյանը նրա երաշխավորությամբ աշխատանքի ընդունվեց սիրելի ուսումնական հաստատությունում։
-
06.12.2012|
18:57
Գրողների տանն այսօր արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Երկվություն» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը գրվել է մոտ հինգ տարում, հեղինակի հավաստմամբ՝ այն տարիների կուտակումների արդյունք է:
-
06.12.2012|
13:42
Վերջին շրջանում քննարկվում է մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի` Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը տուն-թանգարանի վերածելու հարցը (բնակարանը, ի դեպ, պարբերաբար ողողվում է ջրով ու մատնված է անուշադրության):
Լուրեր են շրջանառվում, որ մուծված չեն նաև անվանի երգչուհու տան կոմունալ վարձավճարները, մշակույթի նախարարությունից էլ խորհուրդ են տվել վարձավճարների հարցով դիմել քաղաքապետարան:
-
06.12.2012|
13:32
Ի պատասխան «Իրատես de facto» թերթի 2012 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 74 (405)-ում հրապարակված «Մնամ նամակիդ սպասող, պարոն Աշոտյան» հոդվածի` անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գիտությունը ֆինանսավորվում Է «Ընթացիկ տարվա պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով և տասը և ավելի Էջերից բաղկացած ծրագրերի մասով։
-
06.12.2012|
12:56
Լուրեր են շրջանառվում, որ տարեվերջին կամ 2013-ի հունվարին հայկական ֆիլմերի փառատոն է անցկացվելու Ադրբեջանում: Կազմակերպիչը քաղաքագետ և վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն է: Կասկածելի ծագմամբ մի ֆիլմ արդեն ընտրվել է, որի ռեժիսորը ազգությամբ քուրդ է։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետխորհրդային Հայաստանի հյուսիսում, հերոսները խոսում են քրդերեն, հայերեն և ռուսերեն: Հայկական ֆիլմերի ընտրության հարցում կազմակերպիչներին կօգնի նաև Գեորգի Վանյանը:
-
05.12.2012|
19:08
Հայկական «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:
Հարցը քննարկվել է դեկտեմբերի 5-ին` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում:
-
05.12.2012|
17:49
Վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 4-րդ համերգը:
-
05.12.2012|
12:26
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը համերգային տարին կամփոփի ջազային համերգով: «Երաժշտական կասկադ» ծրագրի շրջանակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը:
-
04.12.2012|
16:33
Ավանդական դարձած փառատոնի նպատակն է Հայաստանում կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակումը, նոր անունների բացահայտումը, տարբեր ազգերի մշակույթների երկխոսությունը: