ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Լեզվաբանական համալսարանը նոր ռեկտոր ունի

Լեզվաբանական համալսարանը նոր ռեկտոր ունի
12.06.2012 | 05:30

Հունիսի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը: Այսօր ավելի վաղ մյուս թեկնածուն` Վաղարշակ Մադոյանը, ինքնաբացարկ էր հայտարարել:
Ասենք, որ օրեր առաջ մեզ հետ զրույցում Գայանե Գասպարյանը նշել էր, որ ունի բուհի բարեփոխումների հայեցակարգ, որն ինքը դիտարկում է նոր կրթական պահանջների ներքո: Այն է` բուհի հավատարմագրում, ուսման որակի բարձրացում, խնդիրներ, որոնք, ըստ մեր զրուցակցի, միմյանց հետ կապված են. «Հավատարմագրումն այսօր կարևորագույն գործընթաց է բոլոր բուհերի համար, որը, մի կողմից, օգնում է վեր հանելու կատարած աշխատանքները, բացթողումները, ինքնագնահատել կատարվածը, մյուս կողմից, դա վերջնարդյունք է, ինչը ճանաչելի է թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայի համար: Այս տեսակետից եմ ես բուհի բարեփոխումների ծրագիրը կազմել»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ