Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «յուղի զարգացման» ծրագրի շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Գեղարքունիքի ԱՄԿ-ին (Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն) հատկացվել է «Բելառուս» մակնիշի մեկ տրակտոր. կից՝ մեկ խոտհնձիչ, սրսկիչ, փոցխ և խոտի մամլիչ:
Հուլիսի 9-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջեւ, ներկայումս 271 մլն խմ է:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյաներով, այս տարվա հունվար-մայիսին արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 150,1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցել է 3,2 տոկոսով»:
Հուլիսի 2-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 306 մլն խմ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ` Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտան սկզբնավորող հրապարակում (Կասյան փողոցի վերևի հատված) հունիսի 30-ին կրկին իր հյուրընկալ դռները բացեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:
Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվում են անվճար:
Ընթացիկ տարում հանրապետությունից արտահանված թարմ պտուղբանջարեղենի ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ), որի գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսական արտադրողականությանն ու համաշխարհային տնտեսության զարգացմանը, Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 1993 թվականի նոյեմբերից:
Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, մեր տեսանկյունից, իհարկե, արդար է, ճիշտ է՝ հաշվի առնելով ինչպես իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, այնպես էլ հայ-իրանական կապերը...