Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում, որ եթե «Վրացական երազանքը» հաղթի խորհրդարանական ընտրություններում, իրեն կարող են բանտ նստեցնել։ «Վրացական երազանքի» որոշումը կապված է Զուրաբիշվիլիի՝ Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա կատարած այցերի հետ, որոնք իրականացվել են առանց կառավարության թույլտվության։ Զուրաբիշվիլիի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։                
 

Թռիչք դեպի անհայտություն

Թռիչք դեպի անհայտություն
21.10.2024 | 09:34

Մեզ միշտ թվում է, թե փակ դռան հետևից կբացվի մեր երազանքի ճանապարհը։ Աղքատները դռները չեն կողպում, հարուստները ամուր են կողպում, դրա համար միշտ թվում է՝ փակ դռան հետևում եղածը կարևոր է։

Այս անգամ ժպիտի փոխարեն ինքնաթիռի տոմս էր, թուղթ, որը միշտ բաժանում է սիրելիներից։ Ինչ-որ մեկի համար դա գուցե ճանապարհ է դեպի Ելիսեյան դաշտեր կամ ծովափ, մեզ համար՝ թռիչք դեպի անհայտություն։

- Փողը դիր գրպանդ,- հանդիմանում է Վարդգեսը։

- Ի՞նչի, աղքատ տղա է, հացի փող է ուզում, սպասի տամ,- պատասխանում եմ նույնքան հանդիմանանքով։

- Աղքատ չի, է՜, ա՛յ տղա, էն ջիպը տեսնու՞մ ես, իրենն է,- ավելի զայրացած ասում է Վարդգեսը։

- Ջիպով հաց մուրացո՞ղ,- ծիծաղում եմ։

- Հաց մուրացողն էլ, գողն էլ ջիպ են քշում, խելառ, հայրենիքումդ բոլոր գողերը ջիպ են քշում, նրանք առանց հարցնելու պետությունից գողանում են քո բաժինը։ Սրանք էլ նույն գողերն են, ուղղակի հարցնում են, նոր գողանում։ Սրանք գրպանիցդ են գողանում, նրանք՝ մինչև գրպանդ հասնելը։

Լսում եմ Վարդգեսին ու մետաղադրամն այնպես եմ սեղմել ափիս մեջ, որ թվերը դրոշմվել են մաշկիս վրա։ Հայենիքումդ գողեր են, գողեր, որ պատճառն են այս անհայտության ճանապարհի։

- Տղա,- շարունակում է Վարդգեսը,- թե կարաս, մի բան վերցրու, էստեղ ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի նվիրում։

- Իբր ուրիշ տեղ նվիրում են, հա՞։

Վարդգեսը ծիծաղում է։ Վերցնում ենք բանվորական շորերի մեջ կոնյակ փաթաթած, մի քանի կտոր լավաշով ու ծխախոտով լցված ճամփրուկներն ու՝ դեպի ինքնաթիռ։

24 C նստում եմ ու սպասում բաժանող թռիչքին։ Ինքնաթիռի պատուհանի վրա քո պատկերն է, ասես լուսանկարդ դրված լինի շրջանակի մեջ։

Ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի, իսկ ես մտքերով վաղուց ճախրում եմ։ Մտքով արդեն հետ եմ եկել ու միասին ենք։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ