ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ես սիրում եմ կյանքի հոտը

Ես սիրում եմ կյանքի հոտը
20.09.2024 | 10:38

Ես սիրում եմ խոտի կանաչությունը պուտ-պուտ ընդհատող դաշտային ծաղիկների հոտը, հենց նոր սկսված անձրևից թրջված ասֆալտի հոտը ու անձրևից հետո ծիկրակող արևի հոտը, ծիածանի հոտը, ինչ-որ մեկի բաց պատուհանից առավոտվա սառը օդին խառնվող բոված սուրճի հոտը, հենց նոր կուրծք կերած նորածնից բուրող կաթի հոտը ու հացի փռից քթիդ խփող թարմ հացի հոտը, դանակի տակից դուրս պրծնող կտրտած վարունգի հոտը, կողքովս անցնող գեղեցկուհուց հետո օդի մեջ մնացող մեղմ օծանելիքի հոտը, հարևան բակից եկող ու ախորժակս արթնացնող խորովածի հոտը, սեխի անհարթ մաշկը մթնոլորտի նման պարուրած նուրբ մեղրահոտը, բողբոջած բալենու հոտը, լուսնի քնաբեր շողերից լռած քաղաքի հոտը, սիրահարված ծղրիդի ճռռոցից կտրատվող գիշերվա հոտը։ Ես սիրում եմ իմ տան հոտը, որ ոչ մի ուրիշ տուն չունի, սիրում եմ իմ մանկության հոտը, իմ երազների հոտը, իմ հիշողության հոտը, իմ ուրախության հոտը։

Ես սիրում եմ կյանքի հոտը։

Հենրիկ Պիպոյան

Գեղանկարը՝ Այրիս Սկոտի (ԱՄՆ)

Դիտվել է՝ 7819

Մեկնաբանություններ