Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ԲՀԿ-ն դարձավ «այլընտրանք»` գոյություն չունեցող քաղաքական կատեգորիա

ԲՀԿ-ն դարձավ «այլընտրանք»` գոյություն չունեցող քաղաքական կատեգորիա
08.11.2012 | 17:06

Հայկական ներքաղաքական դաշտում «Նախագահական ընտրություններ-2013» աշուն-ձմեռ քաղաքական հավաքածուն անցնում է «Ոչինչ չի բացառվում» կարգախոսի բարձր հովանու ներքո:

ՀԱԿ-ը «կազմաքանդել իշխանությունը» գաղափարախոսության շրջանակներում չի բացառում համագործակցությունն անգամ իշխող կուսակցության մի հատվածի հետ (գիտեմ` մառազմի պես է հնչում, բայց դե Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի մտավոր աշխատանքի արգասիքն է, ես կապ չունեմ ): ՀՅԴ-ն նույնպես չի բացառում համագործակցությունն ում հետ ասես: «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» գլխավոր ռազմավարությունը նույնպես ոչինչ չբացառելն է: Դե, ԲՀԿ-ի պահով էլ շատ դժվար է որևէ բան բացառել հենց այն պահից, երբ իրենք դարձան «այլընտրանք»` գոյություն չունեցող քաղաքական կատեգորիա:


Նանա ԳՆԴՈՅԱՆ
1. Հ. Գ. ՀՀԿ-ին էլ խորհուրդ կտամ ոչինչ չբացառել, այլապես իրենք հետ են մնում քաղաքական նորաձևությունից:
2. Հ. Գ. Քաղաքական էլիտա ջան, հերիք է հալամուլա խաղաք, կողմնորոշվեք վերջապես, էս երկրում լիքը անելիք կա դեռ:

Դիտվել է՝ 3788

Մեկնաբանություններ