Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 
  • Սամվել ՍԵՎԱԴԱ. "С чего начинается родина", կամ «Պապի՛, ճուճդ կերևա»

    Սամվել ՍԵՎԱԴԱ. "С чего начинается родина", կամ «Պապի՛, ճուճդ կերևա»

    27.01.2013| 13:07
    Պատկերացրեք՝ փարիզյան հեռուստատեսությամբ երեք ֆրանսիացի մտավորականներ նստած խոսում են գերմաներեն կամ անգլերեն: Հավատացեք, որ էդ հեռուստատեսությունը մյուս օրը, իր ողջ աշխատակազմով, կհայտնվեր փողոցում՝ գործազուրկի կարգավիճակում: Չհաշված՝ վճարելիք տուգանքները:
  • Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Անդրեասը հեծանիվ է հայտնաբերել

    Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Անդրեասը հեծանիվ է հայտնաբերել

    26.01.2013| 12:14
    Մի տեսակ նեղացած է, որ հանրությունը միասնական չէ: Դե կներեք, էլի՛: Երբ հանրության կաշին դուրս էր գալիս Ազատության հրապարակում նախագահական ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, իսկ առաջնորդը միասնականության կոչ էր անում, Անդրեասը մի տեսակ ղրաղ էր ֆռում, երբ հանրությունը կոտորվում էր մարտի 1-ին, Անդրեասն առանձնապես ակտիվ չէր, երբ հանրությունը դատարանների դռներին արդարություն էր պոռում, Անդրեասը քաշ էր հավաքում:
  • Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Երգեց, հարբեց, հիացրեց ու հեռացավ (տեսանյութ)

    Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Երգեց, հարբեց, հիացրեց ու հեռացավ (տեսանյութ)

    25.01.2013| 13:33
    Վիսոցկին եկավ Երևան ճիշտ 43 տարի առաջ՝ 1970-ի ապրիլի կեսերին: Եկավ իր ամենամոտ ընկերոջ` Դավիթի հետ, ապրեց երևանյան հանրահայտ մի տանը, բարձրացավ Սևանա կղզու վանքերը, երգեց «Ախթամարում», երգեց КГБ-ի ակումբում, երգեց ծանոթ-անծանոթների բնակարաններում, փողոցում:
  • Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Սևակյան մի հրաշք երեկոյի հուշ

    Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Սևակյան մի հրաշք երեկոյի հուշ

    24.01.2013| 22:47
    Ֆեյսբուգքցի իմ սիրելի ընկերներ, ձեր դատին հանձնեմ իմ այդօրվա հիացմունքը՝ դուք դատեք, ես սովորական գի՞ժ եմ եղել, թե՞ իրոք արժեր գժվել այդ վայելքից: Տարիներ առաջ էր, պարզապես հմայլվել էի մի ռադիոկոմպոզիցիայով ու այսօր վերհիշեմ պոետի ծննդյան օրվա առիթով:
  • «Հայաստանից հեռացել է մոտ 1,5 միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք»

    «Հայաստանից հեռացել է մոտ 1,5 միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք»

    24.01.2013| 19:09
    ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցյալ ուրբաթ կայացած նիստում որոշվեց, որ իմ դիմումը` ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող մասով ԿԸՀ-ն վերահասցեագրել է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը»:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ձայնս թութակին կտայի

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ձայնս թութակին կտայի

    24.01.2013| 13:57
    Եթե մեր ներկայիս նախագահական կոչված ընտրություններում առաջադրված լիներ, ասենք, գույնզգույն թութակի թեկնածությունը, ապա վստահաբար այդ գույնզգույն թութակն ավելի շատ ձայն կհավաքեր, քան բոլոր մյուս թեկնածուները՝ միասին վերցրած: Եվ դա տեղի կունենար ոչ այն պատճառով, որ հասարակ ժողովուրդն իր առօրյա կենսական խնդիրների լուծման հույսը կկապեր թութակի իշխանության գալու հետ, այլ, որ ժողովուրդը մյուս թեկնածուների հանդեպ իր խորին անտարբերությունը ցույց տալու ավելի լավ միջոց չէր գտնի, քան թութակին ընտրելը:
  • Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Էս ամենի իրական դատավորը ժողովուրդն է

    Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Էս ամենի իրական դատավորը ժողովուրդն է

    23.01.2013| 22:16
    Արդեն քանի տարի է` Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակ, հասանելի, սովորական մարդու և քաղաքացու իր կերպարով լուրջ կոնտրաստ է ստեղծում քաղաքական-պետական քյառթու գործչի կերպարի հետ, ով պադավատով է, ախրանայով, փողկապով ու կոստյումով, անհաղորդ ու վերևից նայող աչքերով, ատամների արանքից շրջապատի երեսին շպրտվող կիսա«բարև»ով:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հոգով թշվառները

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հոգով թշվառները

    22.01.2013| 17:09
    Բոլոր նրանց, ովքեր գործող նախագահին քննադատելու մոլուցքի մեջ անցնում են մարդկային էթիկայի նորմերը:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, ժողովուրդ

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, ժողովուրդ

    22.01.2013| 00:50
    Ֆեյսբուքում տարածում գտած «Յա Գարեգին Նժդե» տեսահոլովակի տարածումը վկայում է այն մասին, որ իրեն ընդդիմադիր անվանող հասարակության մի որոշ զանգված այնքան է տարվել ՀՀԿ-ին քլնգելով, որ մի պահ մոռացել է այն մասին, որ Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, նա մերն է, ժողովուրդ, բոլորինս է: Դուք կարող եք չսիրել Ֆիլմի ռեժիսորին, չհավանել արդեն նկարահանած ֆիլմի որակը, սակայն դա ամենևին էլ իրավունք չի տալիս ծաղրի առարկա դարձնել ազգային արժեքը:
  • Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Կլիպ՝ «արտագաղթի» մասին

    Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Կլիպ՝ «արտագաղթի» մասին

    21.01.2013| 12:34
    Մառազմը կատարյալ է դառնում: Ապահովները կատարյալ մանկապարտեզային (դանդաղկոտ, բայց հիստերիկ ռիթմով) երգ են երգում ապահով Հայաստանի մասին: Օդանավակայանի թռիչքուղու վրա պարող բալերինաները վերջն են, դեհ, շենքի բալկոններում պարողների մասին էլ չասեմ: