Երկրի ողողումից և արդարի ու նրա ընտանիքի փրկությունից հետո, հազարամյակների խորքերից եկող այս գեղեցիկ տոնի միջոցով սերնդից սերունդ մեզ է փոխանցվել մաքրվելու և ջրով մկրտվելու խորհուրդը։
Սուրբ Հովհաննես Մկրտչի ավետարանական խոսքերն են.
«Ես ձեզ մկրտում եմ ջրով` ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ հոգով և հրով»։
Փա՜ռք, գոհություն և երկրպագություն Քեզ սիրելի Տեր, Տեր Հիսուս, մեր մեղքերից կենսապարգև Քո Սուրբ արյամբ մաքրելու և մեզ Սուրբ հոգով ու հրով մկրտելու համար:
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ