Մեծամորի ատոմակայանի հերթական պլանային վերանորոգումը (սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 12 -ը) ՀՀ բնակչությանը և ձեռնարկություններին մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա չի անդրադառնա, և նշված հարցի հետ կապված որևէ խնդիր չի առաջանա:
Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի, Հայաստանի տարածքում գործող ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի արտադրած հզորությունները բավարար են լրացնելու էլցանցից ՀԱԷԿ-ի ժամանակավոր անջատումը:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ