ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Լավ հարևանը հեռու բարեկամից լավ է

Լավ հարևանը հեռու բարեկամից լավ է
26.05.2009 | 00:00

ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
«Վերջին տարիների մեր ոչ ճիշտ դիվանագիտությունը հանգեցրեց ամենաանբարենպաստ սցենարի զարգացման, որի հետևանքով Իրանը, փորձագետների մեծամասնության կարծիքով, այլևս անցել է իր միջուկային ծրագրի մշակման այն կետը, որից հետո հնարավոր չէ հետընթաց։ Միաժամանակ նա չի խախտել իր իրավական պարտավորությունները միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում։
Մենք պետք է փոխենք մեր դիրքը, հեռանանք միջուկային ռումբի թեման, «Հզբոլլահի» և «Համասի» ֆինանսավորումն Իրանի կողմից շարունակաբար քննարկելուց։ Պետք է հրաժարվել այն գաղափարից, թե մեծ մտրակները և քաղցրաբլիթները կարող են փոխել Թեհրանի ռազմավարական հաշվարկները։ Մեր նպատակը պետք է դառնա նոր գեոռազմավարական կոնյունկտուրայի ձևավորումը Պարսից ծոցում, որի պարագայում Իրանն ավելի քիչ պատճառներ կունենա ձգտելու միջուկային տերության կարգավիճակի, և որը չի հանգեցնի միաժամանակ բազմաթիվ հակամարտությունների, եթե Իրանը, այնուամենայնիվ, որոշի դառնալ այդպիսի տերություն։ Փոխանակ ստիպելու, որ պոտենցիալ հավանականությունը մեզ հարկադրի դիմելու գործողության, մենք պետք է ձգտենք ձևավորել Իրանի հետ մեր դիվանագիտական հարաբերություններում մտադրությունների նոր շրջանակ։ Իսկ դա նշանակում է սկսել երկկողմ բանակցություններ առանց նախապայմանների, որոնք կենտրոնացած կլինեն շատ հարցերի վրա, որ անհանգստության առարկա են։ Ներառյալ Պակիստանը, Աֆղանստանը, Իրաքը։
Դրան կարող է հետևել Իրանի օրինական դերի ճանաչումը Պարսից ծոցի անվտանգության համակարգում, որ ստեղծվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ և ներառում է Իրանի արաբական հարևաններին։ Դա կրկին կհանգեցնի Իրանի ինտեգրացիային միջազգային հանրության շրջանակներ և նրա նկատմամբ պատժամիջոցների վերացմանը։ Բայց այդ ամենը կախված է լինելու տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների անվտանգության միանշանակ երաշխիքներից»։
«Վաշինգտոն փոստ» ամերիկյան հայտնի պարբերականում է տպագրվել այս հոդվածը, որի մի հատվածը ներկայացրինք մեր ընթերցողների ուշադրությանը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մի քանի խոշոր ամերիկյան թերթեր հանդիսանում են ԱՄՆ-ի կառավարության, տարբեր տնտեսական ու քաղաքական շրջանակների խոսափողը, և նրանց միջոցով ներկայացվող տեսակետները նախօրոք «տաշված» են ամերիկյան իսթեբլիշմենթի միջանցքներում։ Ամենայն հավանականությամբ, իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն սկսված է, եթե նկատի ունենանք մամուլով պարբերաբար տարածվող տեղեկություններն այս կամ այն երկրում իրանցի ու ամերիկացի պաշտոնյաների փակ հանդիպումների ու քննարկումների մասին։ Եվ եթե այս գործընթացն ավարտվի հաջողությամբ, տեղի ունենա երկու երկրների փոխհարաբերությունների թեկուզ մասնակի կարգավորում, ինչը միանգամից կբարձրացնի Իրանի Իսլամական Հանրապետության դերը նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներում։ Իսկ տարածաշրջանի երեք երկրներից Իրանի հետ դրական հարաբերությունների կառուցման առումով Հայաստանն առաջնային դիրքերում է, քանզի չունի հարևան երկրի հետ տարածքային, քաղաքական, տնտեսական և այլ բնույթի խոր տարաձայնություններ, կան ընդհանուր հետաքրքրություններ ու շահեր։ Թերևս գալիս է ժամանակը վերագնահատելու տարածաշրջանի տարբեր պետությունների դերն ու նշանակությունը մեր արտաքին քաղաքականության մեջ, և այդ գնահատման դաշտում Իրանի դերը լինելու է առանձնակի ու կարևոր։ Մնում է, որ Երևանը Թեհրանի հետ հարաբերություններ կառուցելիս ավելի քիչ նայի դեպի Հյուսիս կամ Արևմուտք, քանզի լավ հարևանը միշտ էլ ավելի լավ է, քան երկու սահման այն կողմ գտնվող բարեկամը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3145

Մեկնաբանություններ