Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ա՛յ փանջունիներ, գլխներիցդ մեծ բանե՞ր եք վերցնում, մինչև վերջ կանգնեք դրա տակ»

«Ա՛յ փանջունիներ, գլխներիցդ մեծ բանե՞ր եք վերցնում, մինչև վերջ կանգնեք դրա տակ»
03.07.2009 | 00:00

«Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքում (2.06.09) մեկուկես տարվա ազատազրկումից հետո առաջին անգամ հանրությանն իրենց խոսքն են ուղղելու ղարաբաղյան շարժման մի խումբ վետերաններ։ Դուք ևս արցախյան շարժման վետերան եք և հաճախ եք կրկնում, որ այդ տարիները Ձեր կյանքի ամենապայծառ էջն են։ Քսան տարի առաջ կարո՞ղ էիք պատկերացնել, որ Հայաստանի նորագույն պատմության իրո՛ք ամենապայծառ էջը գրող Ձեր նախկին ընկերներն այսօր կհայտնվեն բանտում»։
«Իրավունքը de facto»-ն երեկ այս հարցն ուղղեց «Գոյ» փորձարարական թատրոնի հիմնադիր ղեկավար, թատրոնի և կինոյի ինստիտուտի դասախոս ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ։

«Ես նրանց «նախկին ընկերներ» չեմ կարող համարել, անգամ, եթե Սարոյան եղբայրների նման այսօր հայտնվել ենք գետի տարբեր ափերին,- ասաց ղարաբաղյան շարժման վետերանը։- Նրանք ինձ համար ներկա ընկերներ են, անգամ, եթե չենք բարևում իրար։ Հարցնում եք` կարո՞ղ էի պատկերացնել, որ ազգային ազատագրական պայքարի հերոս կամ շարքային անդամներն իրենց հայրենիքում հայտնվեն բանտում։ Իհարկե։ Շատ սովորական ու ընտելացած վիճակ եմ համարում սա, որովհետև այն ժամանակ էլ մեր դաշնակցական ընկերներից շատերն էին գտնվում բանտերում, և կարևոր չէր` Արցախի՞ հողի վրա էին նրանք կռվում, Երասխավանի՞, թե՞ Գորիսի։ Անձամբ ես 95-ին մի չորս-հինգ ամիս «հանգստացել» եմ բանտում։ Էնպես որ, դա մեզանում կարծես թե օրինաչափություն է դարձել։ Կարևորն այն է, որ նրանք արդեն դուրս են եկել բանտից։ Հիմա ամեն ինչ պիտի անենք հաղթահարելու համար այն բարդույթը, որը ես կանվանեի ինքնասպանության բարդույթ։ Մենք` հայերս, իրար վրա ձեռք ենք բարձրացրել ու արյուն ենք թափել։ Սրանից էն կողմ եղած մանրումեծ բաների քննողն ու դատավորը ես չեմ ուզում լինել։ Ի՞նչ կասեն նրանք հանրահավաքում (որին չեմ մասնակցելու, ինչպես չեմ մասնակցել նախորդ հանրահավաքներից և ոչ մեկին), այնքան էլ էական չէ ինձ համար։ 91-ից առայսօր ես իմ կարծիքն ունեմ, այսպես կոչված, լիբերալ արժեքներ կրող ուժերի ու անհատների մասին, ընդամենն ավելացնեմ, որ շատ-շատ մարդիկ դառնում են լավ քողարկված խաղի ակամա մասնակիցն ու նույնքան ակամա կատարողը։ Ես վստահ չեմ, որ գաղափարների, նվիրումների ու ձգտումների արդյունք է այսօրվա շարժումը։ Դա տարբեր դժգոհությունների արդյունքում մեկտեղված մարդկանց բողոքի դրսևորում է, որի գլխին կանգնած է, այսպես կոչված, կոնգրեսը կամ նույն ինքը` նախկին ՀՀՇ-ն։ Պայքարի այդ կերպն իմը չի։ Ցավում եմ, որ ինձ շատ հարազատ ու թանկ մարդկանց հետ հայտնվել ենք տարբեր «կողմերում», բայց միայն այն պատճառով, որ նրանք մտերիմ են ու թանկ, ես իմ համոզմունքները չեմ փոխի և Մատենադարանի մոտ էլ հաստատ չեմ կանգնի»։
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը տևական «ընդհատակումից» հետո հանձնվեց հայրենի դատական իշխանությանը։ «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլի այս քայլը»,- հարցրեց «Ռադիոհայի» թղթակիցը։
«Շատ վատ եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի անձն ընդհանրապես,- հետևեց Արմեն Մազմանյանի խիստ պատասխանը, և ձայնի հնչերանգից դժվար չէր կռահել, որ «անձնավորված» գնահատականի հիմնավորումն ավելի դաժան է լինելու։- Իմ խորին համոզմամբ` նա այն մարդկանցից է, որ չգիտի, երևի, թե քարի մեջ արյուն կա։ Երբ ղարաբաղյան շարժման ժամանակ մենք հարյուր հազար մարդու գոռում էինք` առա՛ջ, գոռացողներն ամենաառջևում էին, և կապ չուներ` դա թուրքի՞ սահմանի վրա է, թե՞ էստեղ` սովետական բանակի դեմ։ Այդպիսին էր Մովսես Գորգիսյանը, որին մենք համոզում էինք, ասելով` դու քաղաքական գործիչ ես, մի՛ արի գյուլլի դեմ, ասում էր` չէ՛, եթե մենք միայն խոսենք, ո՞վ է գործելու, մենք մեր ապրելու ձևով օրինակ պիտի ծառայենք։ Ես շատ մարդկանց եմ տեսել, ովքեր օրինակ են ծառայել իրենց ապրելու ձևով ու հիմա, երբ տեսնում եմ մի պոպուլիստի, որն ինքն էլ չգիտի, թե ինչ սարքեց, հիշում եմ ցարական Ռուսաստանի Գապոն քահանային։ Հիշում եմ նաև մի դրվագ, երբ Դավիթ Շահնազարյանն իշխանության հետ պայմանավորվել էր, և ժողովուրդը բարձրանում էր Մատենադարան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ոչ ոք իրավունք չունի էստեղ հրամաններ արձակելու, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից ու Նիկոլ Փաշինյանից։ «Կմնաք էստեղ, մինչև հաղթական ավարտ»,- ասաց։ Ո՞րն էր էդ հաղթական ավարտը։ Է՞ն, որ գոռացին` մահ, ու արյո՞ւն թափվեց։ Հիշում եմ նրա երեկոյան ելույթը, երբ ինքն արդեն չէր երևում, բայց ձայնը կար, և ժողովրդին մղում էր առաջ` իշխանություններին քշելու։ Բա որ ուղարկում էիր քշելու, ինքդ որտե՞ղ էիր։ Այս ամենից հետո ինձ համար Նիկոլ Փաշինյան մարդկային, ազգային, հասարակական-քաղաքական կերպարը վերանում է։ Ես չեմ ուզում ասել` ինքն արդա՞ր էր, թե՞ չարդար, բայց եթե դուք, ա՛յ փանջունիներ, գլխներիցդ մեծ բանե՞ր եք վերցնում, մինչև վերջ կանգնեք դրա տակ։
Եվ այսօր գալ ասել` ես հանձնվում եմ հանուն ճշմարտության, նշանակում է սուտ ասել։ Դու հանձնվում ես, որովհետև քո հոդվածն այս համաներման տակ ընկնում է, էն տարբերությամբ, որ մյուս տղաները քո քյալլագյոզության պատճառով նստեցին տարուց ավելի, իսկ դու չգիտեմ որտեղ հանգստացար, հիմա եկար մի քսան օր նստես, համաներումով դուրս գաս։ Ինձ համար զավեշտ է, որ մեր ազգն ունի նման քաղաքական լիդերներ, որոնց հետևից, իբր, պիտի գնա։ Միայն մեկ նախադասության համար Նիկոլ Փաշինյանին կարելի է ազգը փոխել տալ. «Այսօր առավոտյան (մարտի 2-ին- Լ.Մ.) հոգիս փառավորվեց»։ Ինչի՞ց փառավորվեց, որ արյուն է թափվե՞լ։ Որովհետև ապացուցեցիք, որ հայ ոստիկանը կարող է հայ քաղաքացի՞ սպանել։ Ինչպե՞ս ապացուցեցիք, յոթ օր բզելո՞վ, մարդկանց զգայական համակարգը բզբզելո՞վ, այդ թվում նաև` ոստիկանների»։
Իսկ ինչո՞ւ է ղարաբաղյան շարժման վետերան Արմեն Մազմանյանն այսքան դառնացած (չասենք` չարացած) խոսում «Նիկոլ Փաշինյան ֆիգուրի» մասին, ինչպես ինքն ասաց, բնորոշելով նրան որպես «պոպուլիստ թութակ»։ Գուցե պատճառն այն է, որ «Հայկական ժամանակն» օրերս գրել էր, թե թատրոնի և կինոյի ինստիտուտի բակում նույն ինստիտուտի դասախոս, դոցենտ Մազմանյանին «մի խումբ լակոտներ» ծեծե՞լ են։
«Գնամ հող ուտեմ, եթե ինձ իմ քաղաքում պիտի ծեծեն,- հեգնեց «Գոյ» թատրոնի ղեկավարը։- Էն էլ` մեր ինստիտուտում, էն էլ` ուսանողներ, որոնց «ռեխները» ես ընդամենը փակում եմ, որ գողական չխոսեն։ Որովհետև Երևան քաղաքում էդ «պսեվդոգողականի», էդ կինոսերիալների տված դասերի արդյունքում մեր էս սերնդի (որն ամբողջ օրը ինստիտուտի պատերի տակ պպզում-չրթում ու «ճիշտը ջոգելու մեջ ա» տեսնում) ամենաառաջին ու սկզբունքային թշնամին եմ։ Մինչև կյանքիս վերջ կռվելու եմ էդ «տուպիզմի» դեմ, որը կարող է գալ ու «ճշտով» մտնել էս ջահելների ուղեղը»։
Իսկ թե ինչու է «Հայկական ժամանակը» կարևորել խիստ երևանյան ու շատ սովորական այդ միջադեպը, Արմեն Մազմանյանը բացատրեց դարձյալ մեր օրերի համար շատ սովորական դարձած մի իրողությամբ, որ կարելի է ախտորոշել որպես «դեղնախտով հիվանդ չորրորդ իշխանություն»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ