Ժամանակին հրեական պետության չձախողվելու հիմնական պատճառներից մեկը կայանում էր նրանում, որ հենց սկզբից գործերը կառավարում էին դրսից եկած ռացիոնալ մտածողները, որի պայմաններում հետամնաց գավառականությունը ընդհանրապես տեղ չուներ, իսկ բնակչությունը ակտիվ և մոտիվացված մարդկանց ներհոսքի արդյունք էր։ Այսինքն, նրանց մոտ երկու երնեկը մի տեղ էր։
Մեր դեպքում հակառակն է՝ գավառականության հաղթարշավի պայմաններում դրսի առանց այդ էլ թույլ, չմիավորված և այս կամ այն պատճառով չմոտիվացված ուժերը որևէ տեղ չունեն Հայաստանի քաղաքական կյանքում:
Իսկ մեր բնակչությունը, ներառյալ խայտաբղետ ու խեղճուկրակ վերնախավը, իր ապաքաղաքական մտածելակերպով և, որ ամենակարևորն է, առանց լուրջ արտաքին հենարանի, դեպի ապագան է գլորվում ուրիշների կողմից գծվող անհայտ ճանապարհներով։
Պավել Բարսեղյան