Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Գործ ունենք աֆերիստների օկուպացիոն վարչակարգի հետ

Գործ ունենք աֆերիստների օկուպացիոն վարչակարգի հետ
13.05.2024 | 11:29

Գիտե՞ք ինչու է այս իշխանությունը օկուպացիոն վարչակարգ։

Պատճառն առավել քան ակնհայտ է։ Այս իշխանության միակ հենարանը օկուպացիոն զորքերն են, որոնց միջոցով փորձում են վախի ու սարսափի մեջ պահել ժողովրդին՝ զրկելով կենսագործելու, երազելու, սեփական դատը պաշտպանելու տարրական գործիքներից։

Ու ամենաակնառուն ադրբեջանցիների արձագանքն է, թե պատրաստ են Նիկոլին օգնելու և կարգ ու կանոն հաստատելու համար Հայաստան զորք մտցնել։

Ցանկացած հայկական իշխանություն նման բան լսելուց ո՛չ միայն հրաժարական կտար, այլև խստագույնս կդատապարտեր թշնամուն իր երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Բայց դե մենք գործ ունենք աֆերիստների օկուպացիոն վարչակարգի հետ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ