Հիշում եմ, որ նոյեմբեր ամիսն էր, բայց տարին չեմ հիշում:
Գյումրիի հին թաղամասերից մեկի խանութը մտա:
Խանութն անշուք էր ու մութ:
Խանութպանը քառասունից յոթանասուն տարեկան տղամարդմ էր:
Դախլին դրված էր խանութի նիսյայի հաստ տետրը, իսկ կողքը՝ Թոմա Պիկետիի ՝ «Կապիտալը 21-րդ դարում» գիրքը:
Երկու օր առաջ ընկերներիս հետ կանգնած էի մոտավորապես նույն թաղամասում՝ Ամենափրկիչ եկեղեցու կողքը:
Մոտեցան մի քանի նախկին ուսանողներ ու առաջարկեցին սուրճ խմել՝ հարևանությամբ գտնվող խանութ-արվեստանոցում:
Գնացինք:
Սուրճ էինք խմում, ծխում էին ու զարմանալիորեն պարզում էի, որ ընդհանրապես ինտելիգենտի տեսք չունեցող տղաները ծանոթ են ու կարող են մեկնաբանել 20-րդ դարի գերմանացի մեծագույն գրողներից մեկին՝ Հենրիխ Բյոլին, նրա աշխատանքները: Գյումրին լավն է։ Եկեք Գյումրի։
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ