Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Արևմտաթուրքական խրտվիլակը և բրյուսելյան հանդիպման հեռակա մասնակիցները․ ի՞նչ արժե Հայաստանը

Արևմտաթուրքական խրտվիլակը և բրյուսելյան հանդիպման հեռակա մասնակիցները․ ի՞նչ արժե Հայաստանը
07.04.2024 | 20:07

Բրյուսելում՝ ինչպես Գրանադայում։ Ապրիլի 5-ին Հայաստանի ձևական մասնակցությամբ բանակցում էին Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Բանակցում էին Հայաստանի վրա, Ռուսաստանի ու Իրանի դեմ (Արցախի թեման փակ էր, քանզի այդ հարցով հավաքվել էին 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ու մեկ տարի անց համատեղ ուժերով էթնիկ զտում իրականացրել)։

Ալիևն ու Էրդողանը չէին մասնակցում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը, բայց նրանք շատ ավելի լրջորեն էին ներգրավված քննարկումների մեջ, քան՝ Նիկոլ Փաշինյանը, ում վերապահված էր Ռուսաստանի և Իրանի դեմ թափահարվող արևմտաթուրքական խրտվիլակի դերակատարումը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Էնթոնի Բլինքենը բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանի հետ ճշտեցին եռակողմ հանդիպման օրակարգն ու Հայաստանի ուկրաինացման գինը։ Այդ գինը վճարելու է Հայաստանը, շահառուն լինելու է Ադրբեջանը, ատամները սրելու է Իսրայելը, օգտվելու է Թուրքիան, աշխարհաքաղաքական հարցեր է լուծելու Արևմուտքը։

Դատելով ամենից՝ Ալիևի ախորժակն այնքան անսահմանափակ է, որ նա որևէ քարտեզի չի համաձայնում ՀՀ-ի հետ սահմանագծման ու սահմանազատման համար։ Դա նշանակում է, որ Ալիևը ոչ թե Տավուշի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերից է կտորներ պահանջում, այլ ամբողջ Հայաստանն է համարում ադրբեջանական։ Բոլորն այս մասին գիտեն, բայց ձև են անում, որ չգիտեն և համատեղ ուղարկում են հայ ժողովրդին դեպի «ինքնիշխան» կառափնարան։ Ամեն մեկն իր շահն է հետապնդում, ինչը բնական է, և անմեղսունակություն է ուրիշներից նեղանալն այն բանի համար, որ մեր հաշվին իրենց շահերն են հետապնդում։

Միակ մարդը, որից կրկին պետք է ոչ թե նեղանալ, այլ հաշիվ պահանջել ու վռնդել, Նիկոլ Փաշինյանն է, ով, հանուն իր անձնական շահի, աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին է դրել Հայաստանը (դրանից առաջ Արցախն էր)։

Հ․Գ․ Շատ քննարկվեց ԵՄ-ի խոստացած 270 միլիոն եվրոյի թեման։ Մինչդեռ քննարկման առարկան ոչ թե Հայաստանի վաճառքի գինը պետք է լիներ, այլ այն, որ Հայաստանը չի վաճառվում։ Ցանկացած գնով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ

 Å¼Ë /1583786520">«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը