Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Անի Սամսոնյան. Աճյունների որոնմանը խոչընդոտելու համար հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից

Անի Սամսոնյան. Աճյունների որոնմանը խոչընդոտելու համար հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից
22.02.2021 | 15:47

Աճյունների որոնողական աշխատանքների դադարեցումը ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանն անթույլատրելի է համարում: Նրա խոսքով՝ ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար։

«Այսօր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական կողմը արգելում է իրականացնել փրկարարական-որոնողական աշխատանքները, որոնք մեկնարկել էին հրադադարից հետո և երբևէ չէին ընդմիջվել տևական ժամանակով։


Անթույլատրելի է, որ այդ աշխատանքները կանգ առնեն, որովհետև ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար։ Զոհերի ընտանիքները չպետք է զրկվեն իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքից։
Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից, թե ինչու են խոչընդոտում այդ աշխատանքներին, հակառակ դեպքում ենթադրվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ միտում ունի անպատժելիորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և փորձել օգուտներ կորզել դրանից», - ֆեյսբուքում գրել է պատգամավորը։

Դիտվել է՝ 22559

Մեկնաբանություններ