Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Կորել է հիվանդը

Կորել է հիվանդը
22.01.2014 | 13:39

Խնդրում ենք օգնել:
Կորել է Էդիկ Աբելի Մադյանը՝ ծնված 1940-ին, բնակության վայրը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր (նախկին Շամշադինի շրջան):
Հունվարի 20-ին, ժամը 4-ի սահմաններում, հիվանդը, դուրս գալով Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից («Երևան» բժշկական կենտրոն), կորել է: Վիրահատությունից հետո Աբելի մոտ առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված:
Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով:

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ