Այս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։ Առանց կուռքի Հայաստանն է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։
ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» լրիվ զվարճանք էր ստեղծել։
Ով ինչպես կարողանում էր, արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։
15 կուսակցություններ զորակցություն են հայտնում «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում։
Նիկոլենք, ինչպես բոլշևկները, առաջարկում են ազգային պայքարը փոխարինել դասակարգային պայքարով, այսինքն, առաջարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի համարել սեփական հարևանին, նախկինին, «սևին», համաքաղաքացիներին։
Հուսամ՝ ժողովրդի մեծ մասը կարդացել է (իրականում կասկածում եմ) և հասկացել, թե ինչ է նշանակում բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը (կյանքի է կոչվում այն, ինչը վաղուց շատերը զգուշացրել են):
Եվ մի փորձեք ձեր կաշառասուն ձայներով համոզել, որ հանրահավաքների նպատակը հին թալանը պահպանելու համար է, բողոքավորներն էլ մի քանի հազար դրամի համար համաձայնել են կոկորդը քերելու աստիճան բղավել. «Նիկոլ, հեռացի՛ր»:
Համացանցը հեղեղվել է երեսպաշտ «հայրենասերների» լոյալության կոչերով: Մանվածապատ ենթադրությունների, խորախորհուրդ մեկնաբանությունների հենքի վրա ստատուսագիրները ամոթանք են տալիս ցուցարարներին:
Եթե մի իշխանություն խաբում է իր հանրությանն ամենահեշտ ապացուցելի հարցերում, օրինակ, Երևանի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակիցների թիվը կեղծելով, էլ ի՞նչ եք սպասում դրանից ավելի լուրջ և գաղտնի թեմաների վերաբերյալ:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։