Հայաստանը ներսից չի կառավարվում և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը: Իշխանական թիմը դարձել է անկառավարելի: Ակամայից թվում է, թե նիկոլից «վախենում» են և պատրաստ են կատարել նրա բոլոր պահանջները:
Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։
Եթե հանրային սպասելիքները համընկնում են պետության ազգային ու պետական շահերին, ապա ստեղծվում է իդեալական իրավիճակ պետության բնականոն զարգացման և ներքին համերաշխության ու կայունության ապահովման համար:
Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասաց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասաց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։
Երեկ «Դիմադրության շարժումը» հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելու է և փողոցային քաղաքական պայքարի նոր ֆորմատների ու մարտավարության է անցնում:
Կապիտուլյանտ Նիկոլն այսօր պառլամենտում կրկին հիշել է Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց, քանի որ ազնիվ չէ ու չի էլ կարող լինել, փորձել է հերթական անգամ Արցախի հարցում իր դավադիր ձախողումները կապել նախկին տարիների հետ:
Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։
Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։