Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Պետք է, ինչպես թթվածինը… շնչահեղձին 2024-08-29 (մի նամակի պատասխան)

Պետք է, ինչպես թթվածինը… շնչահեղձին 2024-08-29 (մի նամակի պատասխան)
29.08.2024 | 22:50

Հարգելի Էմմա,

Ձեր նամակը ճշմարիտ մասնիկն է այն դաժան իրականության, այն մահացու իրականության, որի մեջ հայտնվել է մեր թշվառ Հայրենիքը։ Դա տեղի չունեցավ անսպասելի և անկատ․ խաբեությամբ իշխանությունը զավթած բոմժը, կարճ ժամանակում վերաձևվելով հմուտ բռնակալի, արագ պառակտեց ժողովրդին, ուժասպառ արեց երկիրը, թունավորեց հայ-ռուսական հարաբերությունները, Երևանում աշխարհով մեկ նվաստացրեց Պուտինին, նրան, ով զսպաշապիկի մեջ էր պահում թուրքական տանդեմին և սկսեց Հայաստանի ստրկացման պրոցեսը։ Քիչ չգրվեց այդ մասին, բայց հարկ եղած ուժգնության արձագանքներ, ազդու ելույթներ չեղան։ Միամիտ ժողովուրդը մտածում է, որ մեծ տերություններ կան, բան-ման կան, ո՞վ կթողնի, որ Հայաստանը կուլ տան։ Ավա՜ղ, սխալվելով սխալվել ենք մեծ տերություններին «շռայլելով մեծ շնորհներ ու առաքինություններ»։ Մեծ տերությունները մեծ խաղերի մեջ են և նրանց խաղադրույքը փոքր երկրներն են, ներկա դեպքում՝ մեր սեր ու երազ Հայաստանն ու Երևանը։ Ներկա բախտորոշ իրադրության պայմաններում սփյուռքի կարող ուժերը պարտավոր են անհապաղ համախմբվել և իրենց մասնակցությունը բերել հայության Հայրենիքի փրկության հնարավորն ու անհնարինն անելու համար։

Հարգելի Էմմա, կրկնում եմ՝ պարտավոր են իրենց մասնակցությունը բերել․․․ընդամենը միայն, քանի որ նեռի դեմ բախտորոշ ճակատամարտը պետք է տրվի ներսում՝ կանգ չառնելով ոչ մի զոհողության առաջ, ինչքան արյուն էլ հեղվի՝ սուրբ է այն և արդարացված։ Բայց ահավոր ողբերգություն է, որ ներսում ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվում անատամ, իներտ ցույցերից և ճոռոմախոսությունից բացի։

Ինչու՞․․․

Հատկապես հենց այն պատճառով, որ ժողովրդական «շարժումը» ղեկավարում են իշխանավոր-թալանչիները, որոնք իրենց արատավոր անցյալով լինելով խոցելի, սարսափում են նիկոլի պատժիչ միջոցներից։ Հիմարություն է նրանցից լավ բան սպասելը, նրանք գերադասում են թուսի-թուսի անելով յոլա գնալ, որ տեսնեն, թե վերջն ինչ է լինելու։

Թուրքիան և Ադրբեջանը լավ հասկանում են, որ հանաք բան չէ ՄԱԿ-ի անդամ սուվերեն երկիրը զորք մտցնելն ու զավթելը, ուստի նրանք մշակել են մեր Հայաստանը կուլ տալու քողարկված ստրատեգիա, այն է՝ Հայաստանում բնակեցնել շուրջ 300 հազար ադրբեջանցի և ընդամենը մի 25-30 տարվա ընթացքաում փոխել մեր երկրի ժողովրդագրական պատկերը և ևս մի երեսուն-քառասուն տարվա ընթացքում ունենալ Հայաստան ՝ առանց հայերի։

Այսպես կոձված «վերաբնակեցման» հարցի առթիվ Նիկոլն արդեն տվել է իր համաձայնությունը։ Այդ առթիվ ես մի քանի անգամ ֆեյսբուկում հանդես եմ եկել ծրագրային հոդվածներով և բացատրել, թե ինչպես կարելի է միջազգային օրենքի սահմաններում կանխել ադրբեջացիների վերաբնակեցումը․

1․ Ընդունել Հայաստանում ոչ հայազգի մարդկանց գրանցումը արգելող օրենք։

Դա արտառոց մի բան չէ, այդպիսի օրենք ունեն Սաուդիան Արաբիան, Բահամյան կղզիները, Կարիբյան ծովածոցի մի շարք երկրներ։ Եթե օրենքի այդպիսի նախագիծ ներկայացվի քվեարկության, վստահ եմ, որ նույնիսկ նիկոլի թևի ՔՊ դավաճանները չեն համարձակվի դեմ քվեարկել այդ օրենքի նախագծին։

2․ Ադրբեջանը ցեղասպանության սպառնալիքով 460 հազար հայերի դուրս է շպրտել իրենց պատմական Հայրենիքից։ Ելնելով այդ և այն հանգամանքից, որ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիվ հայտարաություններով, մերժել ադրբեջանցիների վերաբնակեցումը;

3․ Անցկացնել համաժողովրդական հարցում և ըստ հարցման արդյունքների մերժել վերաբնակեցումը։

Ծրագրային այդպիսի հրապարակումը պետք է ունենար հազարավոր արձագանքներ, և հենց դրանից պիտի երևար, որ ժողովուրդը մերժում է վերաբնակեցումը։ Բայց․․․համատարած լռություն է: Ես մի քանի հայտնի հրապարակախոսների, որոնք ունեն իրենց հարթակը, առաջարկեցի հնչեցնել հրատապ և բացառիկ կենսական այդ առաջարկությունները։ Մերժեցին՝ պատճառաբանելով իրենց զբաղվածությամբ։

Ինչո՞վ են զբաղված ․․․ մասնավոր նեյնիմների շուրջ հուզախռով լաց ու կոծով։ Հիմա կարելի է կանխել ազգակործան այդ աղետը, սակայն ոչ-ոք ձայն չի հանում։ Բայց հենց որ սկսվի վերաբնակեցման պրոցեսը, սկսվելու է նաև համազգային լացուկոծը։ Ի՞նչ օգուտ դրանից։

Նշված հոդվածները կան ֆեյսբուկյան իմ էջում։ Պետք է կարդալ դրանք և դնել գործողության մեջ։ Հեշտ բան չէ դա, բայց պետք է՝ ինչպես թթվածինը շնչահեղձին․․․

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Հ․Գ․

Ընթերցողը կարող է և իրավունք ունի հարցնելու՝ իսկ դու՞․․․Դու միայն գրելո՞վ ես ուզում օգնել։ Դու ճի՛շտ ես ընթերցող բարեկամ, գրելը շատ քիչ է, գործով պիտի օգնել։ ես կուզեի լինել առաջին շարքում այն հայորդիների, որոնք համաբանված գնում են կյանքի գնով փրկելու Հայրենիքը։ Ես կուզենայի լինել Հայրենիքի փրկության առաջին զոհերից մեկը, բայց ավա՜ղ, տարիքս․․․

Դիտվել է՝ 237

Մեկնաբանություններ