ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Պոետական

Պոետական
10.12.2023 | 20:22

Զարմացած էի, որ մարդիկ վախենում են նիկոլի շանը մի թթու խոսք ասել, բայց սպասում են, թե մեկը դրան կգյուլլի։

Զարմացած էի, որ երեխուն ուղարկում են թուրքի բերան, դիակը ստանում, կամ չստանում ու փողով կամ առանց փող, կորուստի հետ համակերպվում։

Զարմացած էի, որ «Ա» ասողի կողքին երբեք «Բ» ասողը չկա, բայց միլիոնով բե՜ե՜ե՜ե՜ե՜ե՜ե՜ե՜ե՜ մկկողներն իրար հերթ չեն տալիս։

Զարմացած էի, որ օր ու գիշեր ու տարիներով էկրանից նույնը բամբասող նարցիսները դեռ մեծ լսարանի տեր են, իսկ տարրական-իրականը բացատրողները՝ անտիրական։

Զարմացած էի, որ դարեդար ու հիմա էլ, հարգի են մարդակերներն ու ան՜ն՜ն՜ասունները, իսկ մարդիկ՝ հը՛ը։

Զարմացած էի, որ գենոցիդվել ենք, էլ ու էլի գենոցիդվել, բայց խելք հավաքելու փոխարեն՝ ավելի ու ավելի հիմարացել։

Զարմացած էի, որ գենոցիդողներին հարգողները շատ ավելի շատ են, քան գենոցիդից փրկողներին գոնե մի մերսի ասողները։

Զարմացած էի, որ սովածներին գայլն ու տերտերն ավելի է հետաքրքրում, քան հաց տվողն ու բարիք կերտողը։

Զարմացած էի, որ հիվանդին պոետն ավելի է հետաքրքրում, քան բժիշկը։

Զարմանքներիս ոչ վերջը կա ու ոչ էլ սկիզբը։

Բայց լավն էն է, որ նոր զարմանքներիս հոսքն է պակասել։

Արդեն երբեմն-երբեմն ու հատ ու կենտ եմ զարմանում։

Էն էլ շատ սկզբունքային-գյոզալ բաների վրա- ասենք ո՞նց անես, որ ճաշը համով ստացվի, առևտուրն՝ էժան ու դու էլ ընդդիմադիր՝ համամասնական-դեմոկրատական։

Arik HART

Դիտվել է՝ 3260

Մեկնաբանություններ