ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՒրբան պապը և կեղծ խաչակիրները

ՈՒրբան պապը և  կեղծ խաչակիրները
14.08.2023 | 10:22

1095 թվականին ֆրանսիական Կլերմոն քաղաքում տասնյակ հազարավոր ուխտավորների և ազնվական, թագավորական դասի ասպետների առջև պապական խոսքով հանդես եկավ ՈՒրբան պապը։

Ելույթն ամբողջովին նվիրված էր ավետյաց երկրի և տիրոջ` Հիսուս Քրիստոսի գերեզմանի ազատագրմանը։

Ելույթի, խոսքի ազդեցությունը, արծարծված հարցի նկատմամբ կրոնական նվիրական զգացումները այնքան ուժեղ էին, որ ներկա ասպետներից շատերը տեղում երդվեցին կատարել պապի պատգամը, զինվորագրվեցին դեպի արևելք, սուրբ Պաղեստին գնացող բանակներին, որոնք գլխավորեցին եվրոպական արքունի տների զինատենչ ու կրոնական զգացումներով տոգորված բարոններ, կոմսեր, թագավորներ։

Երուսաղեմ շտապող զինվորները ի նշան իրենց առաքելության վահանների, հանդերձանքի վրա ամրացրեցին խաչի պատկերը։

Մի քանի հարյուր տարի շարունակ խաչակիրները պայքարեցին արևելքից եկող սելջուկների, թուրքերի, օղուզների դեմ, փրկեցին եվրոպական քաղաքակրթությունը մինչև Իսպանիա հասած հորդաներից։

Խաչակիր ասպետների մասին հյուսվեցին ասքեր, բալլադներ, երգեր, փառաբանվեցին նրանց վեհանձն, կրոնապաշտ, արդարամիտ, հավատարիմ կերպարները։

Հիմա վերադառնանք Նիկոլի Հայաստան։

Ոչինչ չխոստացող օգոստոսյան կիզիչ արևոտ մի օր հրապարակում հայտնվում են զինվորական, ձկնորսական, որսորդական հագ ու կապով մոտ մեկ տասնյակ անձիք, որոնք ոչ ավելի, ոչ պակաս խոստանում են բացել Լաչինի միջանցքը։

Զարմանահրաշ հանդերձներով, վարսավիրների սյուռ սանրվածքներով, աքեմենյան արքաներին վայել մորուքներով անձիք, իրենց կոչում են խաչակիրներ, խաչի, սրբության, սրբակյացության, խիզախության, անվեհերության մարտիկներ։

Սույն խմբակին ղեկավարում է գեներալ ներկայացած մեկը, ով մտնում է կառավարության շենք, ներսում հանդիպում անհայտ պաշտոնյայի երրորդական լիազորություններով, դուրս գալիս շենքից և հայտարարում, որ ժամը 18:00-ից իրենց խմբակը սկսում է Լաչինի միջանցքի բացումը։

Դեռ չե՞ք ծիծաղում:

Ճի՛շտ եք անում, որովհետեւ սկսվում է մի թատրոն, ընդհանրապես խաչակիրների և հայ ֆիդայիների պատկերի, կերպարի աղավաղման։

Իհարկե առանց պոպկորնի և սառը կոլայի անհնար դիտել սկսված ներկայացումը։

Ինչու՞: Որովհետև.

1. հայ կեղծ խաչակիրների հրամանատարը գեներալ չէր և գեներալի ուսադիրները ստացել էր հայ կազակական ինչ-որ կոոպերատիվի կողմից։

2. Հայ կեղծ խաչակիրների հրամանատարը 44-օրյա պատերազմի օրերին եղել է ՌԴ տարածքում և մասնակից չի եղել ռազմական գործողությունների։

3. Սույն գլխավոր խաչակիրը հայտարարում է, որ ինքը պետռեգիստրում նկատել է, որ խաչակիրների անունով ոչ մեկը գրանցված չէ և ինքը պարզապես տնօրինել է «խաչակիրներ» ազատ անվանումը։

4. Որսորդական շորերով խաչակիրները մի քանի ժամ անց հայտնվում են Կոռնիձորում, որտեղ էլ ոստիկանների հմայիչ, բովանդակալի բացատրություններից հետո լքում են Սյունիքը և վերադառնում Երևան։

Բավականին չեզոք Կոռնիձորի գյուղապետը հաջորդ օրը հայտնում է սպասումների մեջ ընկած ժողովրդին, որ երևի ինչ-որ նկարահանում է եղել և հիմա գյուղում խաչակիր չկա այլևս։

Ծիծաղաշարժ այս դեպքն իմացողներին մի հարց է հետաքրքրում:

Ո՞վ է այս կրկեսի բեմադրիչը և ու՞մ պետք է ասենք, որ չենք հավատում:

Կրկեսի կիսառազմականացված ներկայացման հեղինակը ՀՀ իշխանություններ կոչվածներն են: Եվ դրա ապացույցի համար ընդամենը պետք է ուսումնասիրել կեղծ խաչակիրների ՖԲ էջերում ՔՊ-ական ղեկավարների հետ թևանցուկ ֆոտոլուսանկարները։

Էլ ավելի հետաքրքրասերներին փոխանցեմ, որ խաչակիրների իրավաբանական հասցեն գտնվում է ՀՀ ՊՆ հաշվեկշռի վրա։

Հիմա վերադառնանք ներկա իշխանություններին։

Կարո՞ղ եք մարդկանց բացատրել, թե ինչ նպատակով եք բեմադրել այս ֆարսը և դուք վստա՞հ եք, որ մարդիկ չէին պեղելու այս որսորդ, ձկնորսների կապերը ձեր հետ:

Ա՛յ, նման փնթի, լակոտային ձեր քաղաքականությամբ երկիրը բերել եք աղետի, հիմա էլ 120 000 մարդու սովամահության շեմի, որովհետև ձեր ղեկավարի շուրթերով հայոց միջնաբերդ Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս և հիմա ընդամենը զզվելի կրկեսներով փորձում եք բթացնել մարդկանց խիղճը, փորձում եք տարատեսակ փոր լցնելու փառատոններով շեղել արհավիրքի մասին մտքերից, փորձում եք նարկոշ սնուփ դոգերի համերգներով խլացնել Արցախի սովալլուկ երեխաների ձայնը, որը եկեղեցու զանգի նման գալիս է դավաճանված հայրենիքի մի երկրամասից։

Սրանք պետք է հեռացվեն:

Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3335

Մեկնաբանություններ